Ծնողների պարտականությունների կարևորագույն մասն է կազմում երեխաների հետ սիրո, մտերիմ հարաբերություննյունների և սեքսի մասին զրուցելը: Ծնողները պետք է ստեղծեն այնպիսի բարեհաճ մթնոլոտ, երբ հեշտությամբ զրույցներ կտարվեն երեխայի հետ այս թեմաների շուրջ: Սակայն շատ ծնողներ խուսափում են նման խոսակցություններից կամ հետաձգում են դրանք: Ամեն տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում մոտ մեկ միլիոն դեռահաս աղջիկներ հղիանում են և երեք միլիոն դեռահասներ վարակվում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով: Երեխաները և դեռահասները ունեն ծնողների խնամքի և աջակցության կարիքը՝ սեքսի հարցում առողջ ու ճիշտ որոշումներ կայացնելու և ընտրություն կատարելու համար, քանի որ նրանք կարող են շփոթված լինել իրենց տեսածով կամ լսածով:

Սեքսի մասին զրուցելը կարող է անհարմար լինել ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների համար: Ծնողները պետք է արձագանքեն երեխաների հարցումներին և հետաքրքրությանը, տալով ոչ ավել, ոչ պակաս պատասխան, քան երեխայի հարցն է պահանջում և քան կարող է հասկանալ երեխան: Օգտակար կարող է լինել խորհրդատվությունը եկեղեցական առաջնորդի, մանկաբույժի, ընտանեկան բժշկի կամ առողջապահության ոլորտի այլ մասնագետի հետ: Երեխային հասկանալու և նրա հետ այս հարցերում հաղորդակցվելու համար ծնողները կարող են օգտվել նկարներով կամ սխեմաներով հարուստ գրքերից:

Երեխաները ունեն հետաքրքրասիրության և ըմբռնման տարբեր մակարդակներ՝ կախված տարիքից և հասունության աստիճանից: Մեծանալու հետ մեկ տեղ նրանք սկսում են ավելի ու ավելի շատ հարցեր տալ սեքսի վերաբերյալ: Երեխաներից շատերը ունեն մարմնի տարբեր մասերի համար իրենց անվանումները: Կարևոր է երեխայի հետ խոսել իրեն հասնակալի բառերով՝ զրույցն ավելի հեշտ ու հարմար դարձնելու համար: 5 տարեկան երեխային կարող է միանգամայն բավարարել պատասխանը, որ երեխաները ծնվում են մայրիկի փորի մեջ գտնվող հատուկ սերմից, իսկ հայրիկը միացնում է իր սերմը մայրիկի սերմի հետ, ինչի հետևանքով առաջանում է երեխան: 8-ամյա երեխան կարող է ցնկանալ իմանալ, թե ինչպես է հայրիկի սերմը միանում մայրիկի սերմին: Ծնողները պետք է խոսեն հայրիկի սերմնահյութի մասին, որը միանում է մոր սերմի (ձվաբջիջների) հետ նրա արգանդում, որտեղ երեխան ապահով մեծանում է ինը ամսվա ընթացքում, երբ արդեն բավականաչափ մեծ է ծնվելու համար: 11 տարեկան երեխան ավելի շատ է ուզում իմանալ, և ծնողները պետք է պատմեն երեխային, թե ինչպես են կինն ու տղամարդը սիրահարվում և ապա ցանկանում սեքսով զբաղվել:

Շատ կարևոր է խոսել երեխայի հետ սեքսի հետևանքների և պատասխանատվությունների մասին: Հղիությունը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները և սեքսի հանդեպ զգացմունքները կարևոր հարցեր են, որոնք պետք է ևս քննարկվեն: Ձեր երեխաների հետ զրուցելը կօգնի նրանց կայացնել ճիշտ որոշումներ՝ առանց ժամանակից շուտ ինչ-որ բան անելու: Օգնելով երեխային հասնակալ, որ այս որոշումները հասունություն և պատասխանատվություն են պահանջում, բարձրանում է նրանց կողմից ճիշտ ընտրություն կատարելու հավանականությունը:

Դեռահասները կարող են խոսել սեքսի և սիրո մասին՝ նոր հարաբերություններ հաստատելու և ժամադրություններ անելու նկատառումներով: Նրանց կարող է օգնություն հարկավոր լինել՝ սեփական սեռական ուժեղ զգացումների հետ գործ ունենալու, իրենց սեռական կողմնորոշման շփոթվածությունը հաղթահարելու, սեռական հարաբերությունների դերը որոշելու հարցերում: Երեխաների մոտ տարածված են անհանգստություններ մաստուրբացիայի, դաշտանային շրջանի, կոնտրացեպտիվների, հղիության, սեռական ճանապարհով փոխանցված հիվանդությունների վերաբերյալ: Որոշ դեռահասներ նաև պայքարում են ընտանիքում առկա ընդհարումների, կրոնական կամ մշակութային արժեքների հետ: Ծնողների հետ բաց շփումը և նրանցից ստացված ճիշտ ինֆորմացիան նպաստում է, որ երեխաների և դեռահասների մոտ հետաձգվեն սեռական հարաբերությունները, իսկ երբ դրանք արդեն սկսվեն, ճիշտ վարվեն՝ հղիությունը կամ երեխայի անցանկալի ծնունդը կանխելու համար:

Երեխայի կամ դեռահասի հետ խոսելիս շատ կարևոր է՝

- քաջալերել երեխային ազատ զրուցել և հարցեր տալ

- զրույցների համար ստեղծել հանգիստ և անկաշկանդ մթնոլորտ

- օգտագործել երեխայի համար հասկանալի բառեր

- փորձել որոշել երեխայի հասնակալու և տեղյակ լինելու մակարդակը

- պահել հումորի զգացումը և չվախենալ զրուցել Ձեր սեփական խնդիրների մասին

- հարաբերել սեքսը սիրո զգացումին, մտերիմ հարաբերություններին, հոգալուն և միմյանց հարգելուն

- ազատ կիսվել Ձեր արժեքների և մտահոգությունների մասին

- քննարկել կատարած ընտրությունների և ընդունած որոշումների պատասխանատվությունները

- օգնել Ձեր երեխային կշռադատել սեփական ընտրությունները, դրանց լավ և վատ կողմերը

Բաց, անկեղծ և շարունակական շփումը ծնողի և երեխայի միջև՝ սեքսի, պատասխանատվությունների, ընտրության մասին, կօգնի երիտասարդներին սովորել սեքսի մասին առողջ և դրական լույսի ներքո:

 

hogebnimot.com