Ընտանեկան հոգեբանական խորհրդատվությունը ապահովում է ընտանեկան հարաբերությունների շտկում և ներդաշնակություն անհատական և խմբային խորհրդատվության միջոցով:

Ընտանեկան խորհրդատվությունը ունի մի շարք առանձնահատկություններ, առաջին հերթին այն ուղղված է այն մարդկանց որոնք չունեն հոգեբանական խանգարումներ: Խորհրդատվության ժամանակ մասնագետը օգնում է անհատին հասկանալու տեղի ունեցածը և լուծել իր խնդիրները:

Ընտանեկան խորհրդատվության առանձնահատկություններն են.

1.    Ընտանեկան խորհրդատուները խնդիրը տեսնում են միայն կոնկրետ անձի մեջ այլ ոչ միջանձնային հարաբերությունների ցանցում:

2.    Այստեղ մասնագետից պահանջվում է ավելի մեծ ակտիվություն և վերահսկողություն, քան մյուս դեպքերում:

3.    Ընտանեկան խորհրդատվության ժամանակ մասնագետը կարող է օգտագործել միաժամանակ տարբեր մոտեցումներ, այսինքն խորհրդատուն պետք է լինի շատ ճկուն:

4.    Ընտնեկան խորհրդատուի կենտրոնում պեքտ է լինի կազմակերպչական կառույցները և նա պետք է զարգացնի այն գործընթացները, որոնք ընտանեկան հմակարգի մի մասն են կազմում:

Ընտանիքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն ենթարկվում է շրջանաձև պատճառականության:
Յուրաքանչյուր խորհրդատվության ժամանակ  խորհրդատուն ստուգում է իր վարկածը կապված ընտանիքի դիսֆունկցիայի առաջացման իմաստի և նպատակի վերաբերյալ:

Չեզոքությունը խորհրդատուի ներքին դիրքորոշման բնութագրումն է: Խորհրդատուն պարտավոր է չդատապարտել և չքննադատել:
Նա պետք է կարողանա ստեղծել ռապորտ , հաստատի ինֆորմացիան որն ունի ընտանիքի վերաբերյալ և տա լուծումներ:
Հոգեբանը ծանոթանալով ընտանիքի շփման գործին, արժեքային համակարգին նա պետք է կարողանա դառնալ ընտանիքի անդամ և ունենա որոշակի դեր` առաջատար դեր և կարողանա ընտանիքում փոփոխություններ մտցնել:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am