Անձի, անհատի կայացումը, սոցիալականացումը սկսվում են ընտանիքում։

Նորմալ պայմաններում ծնողների վարքը ընթանում է 3 մոդելներով.

1.    Ծնողի վերահսկողության մոդելն է, երբ ծնողը ուշադիր է բարյացակամ վերաբերմունք ունեն երեխայի նկատմամբ, բայց նաև հսկում են երեխային և որոշակի պահանջներ ներկայացնում, կատարում են երեխայի ցանկությունները, բայց ունեն իրենց հստակ ուղղվածքությունը և բացատրում են երեխային իրենց պահանջների իմաստը: Այս երեխաների մոտ արտահայտվում են բարձր մակարդակի ինքնուրույնություն, հետաքրքրասիրություն, ընկերասիրություն, շրջապատում կողմնորոշվելու կարողույթուն:

2.    Ծնողի գերիշխման մոդելն է , երբ ծնողները խիստ են, պատժում են, համարյա քիչ են շփվում երեխայի հետ, երեխան իր սեփական կարծիքն արտահայտելու իրավունք չունի: Այս ընտանիքը երեխային օտարելու հնարավորություններ է ստեղծում և նման ընտանիքում երեխայի սոցիալականացումն անհնար է: Այս երեխան շատ ցածր ինքնագնահատական ունի, չի վստահում մարդկանց և ինքնամփոփ է:

3.    Ներողամտության մոդել, երբ ծնողները ներողամիտ են, պահանջկոտ չեն, ընտանիքը առանձնապես չի զբաղվում երեխայի դաստիարակությամբ: Այս երեխաների մոտ շատ ցածր ինքնատիրապետում կա, ինքնավստահությունը շատ ցածր մակարդակի վրա է: Այսպիսի ընտանիքում մեծացող երեխան արագ անկախանում է, որովհետև բարձիթողի է, ազատ: Չունեն հետաքրքրություններ, նրան զգում են որ բեռ են ընտանիքի համար:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am