Մայրությունը բարդ  ֆենոմեն է, որն ունի իր հոգեբանական, մշակութային, անահատական առանձնահատկությունները և ֆիզիոլոգիական մեխանիզմները:

Յուրաքանչյուր մշակույթում կան  մայրության դաստիարակության յուրահատուկ միջոցներ: Որոշ միջոցներ կապված են ավանդույթների, նախապաշարումների, սովորույթների հետ:

Հոգեբանության մեջ մայրության նկատմամբ հետաքրքրությունը սկզբում առաջացել է  մի քանի ուղղությունների հիման վրա:

Մոր դերը մեծ  նշանակություն է ունենում երեխայի անձի ձևավորման  գործում:

Պրակտիկ ուղղությունն է, որը կապված է անձի վարքի շեղումների հետ: Ավելի շատ կապված է մանկական փսիխիայի հետ: Ժամանակակից հոգեբանության մեջ  մայրությունը ուսումնասիրվում է մայրական կամ մորդերի իրականացման համատեքստում: Բոլոր դեպքերում  առնձնացվել է  մայրության առանձին կողմերը կամ ֆունկցիաները: Մանկան  հոգեբանության մեջ  մայրությունը ուսումնասիրվում է մայր-երեխա հարաբերությունների համատեքստում:

Մայրությունը, մայրական բնազդը բնածին է, թե ձեռքբերովի: Այս հարցի պատասխանը շատ հոգեբաններ են տվել, սակայն հոգեբան Միդը գտնում է, որ երեխայի նկատմամբ մայրական հոգատարությունը և կապվածությունը ունեն այնքան խորը արմատներ, որ միայն բարդ սոցիալական դիրքորոշումները կարող են  դրանք ճնշել: Այսինքն, կանայք իրենց համարում են մայրեր բնությունից տրված:
Այնտեղ, որտեղ հասարակությունը պատժում է անձին հասարակական քննադատությամբ, կինը կարող է ամեն ինչի գնալ որպեսզի երեխա չունենա:

Էլիզաբեթ Բադինտերը  գտնում էր, որ մայրական բնազդը մտացածին երևույթ է: Նա իր ուսումնասիրությունների ընթացքում մոր համար ոչ մի ընդհանուր վարքի գծեր չի նկատել: Մայրական բնազդը պատմական տարբեր ժամանակաշրջաններում տարբեր բովանդակություն է ունեցել: Քանի որ կնոջը բնորոշ են հիմնականում երեք կարևոր դեր` կնոջ, մոր և ազատ դրսևորվող կնոջ: Տարբեր պատմական ժամանակաշրջաններում գերիշխել այս կամ այն դերը: Սակայն միշտ էլ գնահատվել է մոր դերը կախված թե հասարակությունը ինչպես է ընդունում կնոջը:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am