Սալլի Էվանսը ծնվել է առանց ականջների (միկրօտիա): Բժիշկներին հաջողվել է վերականգնել նրա լսողությունը՝ օգտագործելով բարձրակարգ լսողական ապարատ, որը ամրանում է ոսկրային հյուսվածքին: Սարքը «որսում» է ձայնային ալիքը և վիբրացիայի միջոցով այն հաղորդում ոսկրային հյուսվածքի մեջ իմպլանտացված պտուտակին: Արդյունքում այս վիբրացիոն ալիքները՝ շրջանցելով լսողական խողովակը անմիջապես հաղորդվում են լսողական նյարդին: Այս սարքի իմպլանտացիան կատարվել է առաջին վիրահատության շրջանակներում:

Երկրորդ էտապում բժիշկներն օգտագործել են հիվանդի կողի աճառային մասը, որից կառուցվել է արտաքին ականջը: Այս ձևով հիվանդը ոչ միայն վերականգնել է լսողությունը, այլ նաև ականջի արտաքին տեսքը, տեղեկացնում է The Daily Mail պարբերականը:

Հարկ է նշել, որ երկար ժամանակ բժիշկները չգիտեին ինչպես օգնել հիվանդին: Իրավիճակը փոխվեց պլաստիկ վիրաբույժների շնորհիվ: Միկօտիան համարվում է ականջախեցու թերզարգացման կամ լրիվ բացակայության բնածին արատ: Սա հազվադեպ հանդիպող արատ է: Վերջինս հանդիպում է 10000 նորածիններից մեկի մոտ:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ daily.mail.co.uk