Երբ ծննդաբերությունն ինքնուրույն չի սկսվում, այն առաջացվում է արհեստականորեն: Ծննդաբերության խթանումը ցուցված է, եթե մոր կամ մանկան կյանքը վտանգված են: Պատճառ կարող է հանդիսանալ`
- շաքարային դիաբետը,
- հղիության գեստոզը,
- պտղի հիպոքսիան,
- ֆետոպլացենտար անբավարարությունը (երբ ընկերքը չի մատակարարում պտղին անհրաժեշտ սննդային միջոցներ),
- պտղաջրերի վաղաժամ արտահոսքը և այլն:
Բժիշկները կարող են առաջարկել ծննդաբերության խթանումը, եթե ծննդաբերությունը գերհասուն է:
Օքսիտոցին
Օքսիտոցինը բնական հորմոն է, որն արտադրվում է հղի կնոջ օրգանիզմի կողմից և առաջացնում է արգանդի կծկումներ: Գոյություն ունի նրա սինթետիկ ածանցյալը` սինտոցինոն կամ օքսիտոցին: Այդ դեղամիջոցները ներարկվում են կաթիլային եղանակով: Օքսիտոցինի սինթետիկ տեսակները կարող են առաջացնել շատ ուժեղ կծկանքներ, որոնք կարող են անսպասելի արագ սկսվել: Նախընտրելի են էստրոգենային կամ պրոստագլանդինային մոմիկները, դրանք տեղադրվում են խորը հեշտոցի մեջ` արգանդի վզիկի կարճացման և բացման նպատակով: Պրոստագլանդինային մոմիկները խթանում են օրգանիզմի կողմից պրոստագլանդինների սինթեզը, որոնք առաջացնում են արգանդի կրճատումներ: Մոմիկները և գելերը բացարձակ անվնաս են, և չեն կաշկանդում հղիի շարժումները, քանի դեռ չի սկսվել նրանց ազդեցությունը (30 րոպեից): Ծննդաբերության դրդումից հետո սովորաբար իրականացվում է ծննդաբերության խթանում` օքսիտոցինի ներերակային ներարկման միջոցով:
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am