Ներկայումս հղի կինը ունի ընտրության մեծ հնարավորություն ինչպես և որտեղ ծննդաբերել: Պետք է ծննդաբերել ծննդօգնության ստացիոնար հիմնարկում, քանի որ դա ապահով է, հանգիստ, որտեղ հնարավոր է ստուգել պտղի վիճակը և կանխել շեղումները: Կանանց մեծամասնությունը նախընտրում է ծննդաբերել բժշկի հսկողության տակ, որ եթե առաջանան բարդություններ, բժիշկը կարողանա կանխել դրանք: Ծննդաբերողների մի մասը գտնում է, որ ծննդաբերությունը գաղտնի և ինտիմ պրոցես է, որտեղ պետք չէ ամուսնու և հարազատների մասնակցությունը: Որոշումը սովորաբար կայացնում է կինը: Կանանց որոշ մասը նախընտրում է ծննդաբերել ցավազրկումով, ամուսնու կամ որևէ մերձավորի ներկայությամբ ու աջակցությամբ: Յուրաքանչյուր կնոջ իրավունքն է ինքնուրույն կատարել ընտրություն ծննդաբերության առաջին շրջանում ցավազրկման, դիրքի ընտրության հարցում, սակայն երբեմն, առողջական վիճակից ելնելով, ցուցված է այս կամ այն դիրքը կամ անպայման ցավազրկման որևէ տեսակ:

Ծննդաբերության սենյակները.շատ հիվանդանոցներում կան հատուկ կահավորված ծննդաբերության սենյակներ: Այնտեղ տիրում է տնային մթնոլորտ: Հարմար աթոռները և թախտը թույլ են տալիս ծննդաբերողին թուլանալ և հանգիստ մտնել ծննդաբերական պրոցեսի մեջ:

Ակտիվ ծննդաբերություն. փոխանակ ուղղակի պառկեք և տանջվեք, ակտիվ ծննդաբերությունը թույլ է տալիս տնդունել տարբեր դիրքեր` ծնկի գալ, պպզել, շարժվել ինչպես Ձեզ հարմար է: Սա թեթևացնում է կծկանքների ժամանակ առաջացող ցավը և ծննդաբերողի օգնողին տալիս է ավելի մեծ տարածություն գործելու համար:

Տնային ծննդաբերություն.ցանկացած դեպքում տնային ծննդաբերությունը բարձր ռիսկ է, այդ իսկ պատճառով Հայաստանում արգելվում է տնային ծննդաբերությունների պրակտիկան:

Ծննդաբերություն ջրի մեջ.Որոշ երկրներում օգտագործվում է ջրի մեջ ծննդաբերություն: Այն թեթևացնում է ցավը կծկանքների ժամանակ: Բայց այստեղ ամեն ինչ կախված է բժշկից կամ այն սովորույթներից, որն ունի Ձեզ ընդունող ծննդատունը:
Ծննդաբերության ենթադրյալ ժամկետից առաջ պետք է հավաքել անհրաժեշտ հագուստեղեն:
Կծկանքները կարող են սկսվել անսպասելի և ժամանակ չի լինի հավաքվելու համար, ինչն ավելի կնյարդայնացնի Ձեզ: Հավաքեք Ձեր իրերը պայուսակի մեջ և դրեք որևէ տեղ: Հնարավոր է, որ կծկանքները սկսվեն ոչ թե տանը, այլ ուրիշ տեղ: Այդ դեպքում ամուսինը կամ Ձեր մերձավորները անհրաժեշտ իրերը կհասցնեն ծննդատուն:

Ինչ է անհրաժեշտ

- Երկու ներքնաշոր, գիշերանոց
- Մեկ խալաթ և մեկ զույգ հողաթափ
- Մեկ սրբիչ
- Ներդիրներ
- Սանհիգիենիկ պարագաներ (օճառ, ատամի քսուք ու խոզանակ, սանր)
- Հագուստ երեխայի համար (տակաշոր, միջադիր, շապիկ)
- Հագուստ ծննդատնից դուրս գալու համար

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am