Վերջերս իրականացված հետազոտության ընթացքում, լաբորատոր մկների վրա հատուկ NMN մոլեկուլներ են փորձարկել: Սա օգնել է շրջանցել ''ծերացման գեները'' և ակտիվացնել ''երիտասարդության գեները'': Հետազոտության ղեկավարի` Դեվիդ Սինկլերի խոսքերով, իր աշխատանքային խմբին հաջողվել է հայտնաբերել գեները, որոնք պատասխանատու են օրգանիզմի ծերացման և երիտասարդացման համար: Հետազոտության էությունն այն է, որ օրգանիզմ ներմուծվող խառնուրդը ''անջատում'' է բոլոր գեները, որոնք կանգնած են ծերացման պրոցեսի հիմքում: Սրանք զուգահեռ տեղի է ունենում ''երիտասարդության գեների'' խթանում:

''Մենք հայտնաբերել ենք գեները, որը կարգավորում են ծերության դեմ օրգանիզմի պայքարը, և եթե դրանք ճիշտ ակտիվացնել, հզոր արդյունք ենք ստանում, նույնիսկ ծերացման պրոցեսը հակատակ կողմ ուղղում, իհարկե դեռ միայն մկների մոտ'',- ասում է Սինկլերը:

Փորձարկումների ընթացքում ստեղծված պրեպարատի ներարկումները կարողացան մեկ շաբաթով դադարեցնել ծերացումը: Մկներին NMN պրեպարատը ներարկելուց հետո բոլորի մոտ ծերացման պրոցեսը կտրուկ դանդաղեց: Սինկլերը պնդում է , որ նմանատիպ արդյունք կդիտվի նաև մարդկանց մոտ:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Նյութը՝ Medlinks.ru