Արձակուրդային սեզոնը մեկնարկել է, եւ շատերը շտապում են մեկնել ծովափնյա հանգստի՝ կտրվելով հոգսերից եւ ամռան տապից:

Որպեսզի ամառային արձակուրդները չդառնան գլխացավանք, կարեւոր է հնարավորինս պատրաստված մեկնել ծովափ: Ստորեւ ներկայացնում ենք ծովափնյա հանգստի ժամանակ ամենաանհրաժեշտ իրերի թոփ 10-յակը:

1. SPF արեւապաշտպան քսուք. սա, թերեւս, ամենակարեւոր բանն է, որ պետք է լինի ձեր պայուսակում անկախ նրանից՝ ծովափո՞ւմ եք, թե՞ բացօթյա լողավազանում:

2. Լայնեզր գլխարկ. ինչո՞ւ լայնեզր, որովհետեւ միայ այդ ձեւի գլխարկներն են լիարժեք պաշտպանում դեմքը, նաեւ պարանոցը եւ ուսերը արեւի ոչ ցանկալի ճառագայթներից:

3. Հողաթափեր. շատերը նախընտրում են բոկոտն քայլել ջրից դուրս գալուց հետո, ինչը սխալ է, քանի որ թաց միջավայրում շատ հեշտ կարելի է սնկային հիվանդություն ձեռք բերել:

4. Արեւային ակնոց. ներկայում արեւային ակնոցը շատերի համար սոսկ ներաձեւ աքսեսուար է, մինչդեռ հանգստի մեկնելիս պետք է նախապատվությունը տալ այն արեւային ակնոցներին, որոնք ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող շերտ:

5. Բնական կտորներից հագուստ. օրինակ՝ բամբակյա: Օդը հեշտությամբ անցնում է բամբակի միջով՝ թույլ տալով մարմնին «շնչել»: Այնպես որ, լողափից կամ լողավազանից դուրս աշխատեք հագնել թեթեւ, բաց գույնի եւ բնական կտորներից կարված հագուստ:


Աղբյուրը՝ Doctors.am