Նշիկների բորբոքումը կոչվում է տոնզիլիտ կամ անգինա, որի ժամանակ նշիկների վրա առաջանում է սպիտակադեղնավուն փառ։

Տոնզիլիտի հիմնական պատճառը վարակներն են՝ վիրուսային և մանրէային։ Եթե երեխայի մոտ տոնզիլիտները հաճախ են կրկնվում, ապա անհրաժեշտ է փնտրել նաև այլ պատճառներ։

Մինչև 3 տարեկան երեխաների մոտ տոնզիլիտի առկայությունը սովորաբար չի պահանջում քսուք կամ այլ հետազոտություններ, 3 տարեկանից բարձր երեխային բժիշկը կարող է նշանակել բկանցքից քսուքի քննություն՝ պատճառը պարզելու համար։

Այս տարիքային խմբի երեխաները, հիվանդանալով ստրեպտոկոկային անգինայով, կարող են զարգացնել բարդություն՝ սուր ռևմատիկ տենդ, որը իմուն համակարգի սխալ պատասխանի հետևանք է և առջացնում է սրտի ախտահարում։

Չի՛ կարելի երեխայի կոկորդը մեխանիկորեն մաքրել մատով, բամբակով կամ այլ միջոցով։

Չի՛ կարելի կոկորդին փչել որևէ աէրոզոլ։

Չի՛ կարելի կոկորդին տեղային նյութեր օգտագործել (օր՝ ալբուցիտ, ջրածնի պերօքսիդ)։

Չի՛ կարելի հակաբիոտիկ տալ վիրուսային ծագման տոնզիլիտի դեպքում։ 

Ստրեպտոկոկային վարակի դեպքում չի կարելի կիսատ թողնել հակաբակտերիալ բուժումը, անգամ՝ ինքնազգացողության լավացման դեպքում։
Բկանցքի որողումները («կոկա-կոլայով» կամ այլ հեղուկներով) չեն նպաստում լավացմանը։

Պետք է հիշել, որ տոնզիլիտը մեծամասամբ ինքնալավացող հիվանդություն է, և հակաբիոտիկի անհրաժեշտություն առաջանում է միայն ստրեպտոկոկային վարակի դեպքում՝ 3 տարեկանից բարձր երեխաների մոտ, կամ բարդությունների զարգացման դեպքում, ինչպիսիք են ականջի բորբոքումը, թոքաբորբը, ավշահանգույցի բորբոքումը և այլն։


Աղբյուրը՝ Doctors.am