Հարգելի՛ գինեկոլոգներ,

սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 8-ից 14-ը Doctors.am-ը հայտարարում է գինեկոլոգիային վերաբերող խնդիրների հանրայնացման, ոլորտի նորությունների լուսաբանման շաբաթ:

Այսպիսով, եթե ունեք`

  • մասնագիտական կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հոդվածներ,

  • նորություններ,

  • պրակտիկայում հանդիպած հետաքրքիր, բացառիկ դեպքեր,

կարող եք ուղարկել մեր խմբագրություն [email protected] հասցեով, և մենք սիրով կհրապարակենք դրանք, կդարձնենք հնարավորինս զանգվածային ու հասանելի մեծ լսարանի համար:

Տեղեկացնենք նաև, որ եթե բաժանորդագրված եք կամ հետևում եք համաշխարհային հեղինակավոր առողջապահական ամսագրերի և կուզեիք այնտեղ զետեղված մասնագիտական հոդվածներով կիսվել Ձեր գործընկերների հետ, «Գինեկոլոգիական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors-ը կտարածի դրանք: