Հավելյալ քաշը և ֆիզիկական ցածր ակտիվությունը բարձրացնում են մկանների և անոթների խրոնիկ հիվանդության` ֆիբրոմիալգիայի (թելքամկանացավ) առաջացման հավանականությունը: Նորվեգացի գիտնականներն անցկացրել են երկու հետազոտություն 1984 և 1995 թվականներին համապատասխանաբար: Այս ընթացքում նրանք ուսումնասիրել են ֆիբրոմիալգիայի 380 դեպք մոտ 16.000 կնոջ մոտ:
 
Այն կանանց մոտ, ովքեր շաբաթական չորս անգամ ֆիզիկական վարժություններ էին կատարել, անոթների հիվանդության առաջացման հավանականությունը մոտ 30%-ով ցածր էր` ի տարբերություն նրանց, ովքեր ֆիզիկական ոչ մի ակտիվություն չէին ցուցաբերել:

Բացի այդ, հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ մարմնի զանգվածի բարձր ինդեքսը, որը վկայում է հավելյալ քաշի կամ ճարպակալման առկայության մասին, նույնպես պարունակում է մեծ ռիսկ ֆիբրոմիալգիայի հետագա զարգացման համար:
 
 

Աղբյուրը՝ Doctors.am