Տիգրանուհի Հովհաննիսյանը-ը Wigmore Clinic / Ուիգմոր Քլինիք-ի սիրված մանկաբույժներից է, բայց արդեն 18 օր է, ինչ ԿԱՄԱՎՈՐ սկզբունքով աշխատում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում....

«Ինձ սարսափելի մեղավոր կամ ազգադավ էի զգում, որ ոչնչով չեմ օգնում այս պահին օգնության կարիք ունեցող բժիշկներին… Ի վերջո, Աստված մի արասցե, բայց հիվանդներից մեկը կարող էր լինել իմ քույրը, իմ եղբայրը, իմ ծնողները։
Իրականում իմ ծնողներս այս պահին երկրում չեն, և նաև այդ պարտքի զգացումն էլ կար, որ գուցե այնտեղ մի օտար աղջիկ իրենց է օգնում ու նույն կերպ ե՛ս կարող եմ այստեղ որևէ մեկի ծնողին օգնել։ Իրականում, խոստովանեմ՝ նեղ մասնագիտացումս մանկաբուժությունն է և վախ ունեի, որ պետք է մեծերի հետ աշխատեմ, բայց ինձ սփոփում էր այն միտքը, որ կարող եմ օգնել նաև ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՄԲ: Երբ եկանք հիվանդանոց, հասկացա, որ կարող եմ նաև բժշկությամբ զբաղվել մեծերի հետ ևս:
Ժամանակի ընթացքում յուրաքանչյուր ապաքինվածի ժպիտը, փայլուն աչքերը անասելի երջանկություն են պարգևում…. Սկզբում դա վերագրում ես քեզ, հետո հասկանում ես, որ դա թիմային աշխատանքի արդյունք է»:

Իսկ ինչո՞ւ հենց բժիշկ

«Ընտանիքում բժիշկներ չունենք, բայց միշտ ինձ համար կարևոր էր ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԶԳԱՑՈՒՄԸ և, երևի թե բժիշկ դառնալուս պատճառը դա էր: Բարեբախտաբար, այժմ շա~տ եմ սիրում մասնագիտությունս»


Պատրաստեց Արմինե Սարգսյանը