Երեխայի համար մենք հայելի ենք ոչ միայն մեր խոսքերով, վարքագծով, այլև  իր հետ կառուցած մեր հարաբերություններով:

«Երջանիկ երեխա» գրքից

Յուրօրինակ է երեխաների աշխարհը՝ բացահայտումներով լի: Յուրօրինակ այդ աշխարհում յուրաքանչյուր ոք իր ուրույն տեղն ունի, յուրաքանչյուր փոքրիկի արժեհամակարգը, մեզ շրջապատող աշխարհի, իրերի ու երևույթների հանդեպ նրանց մոտեցումները , վերաբերմունքը յուրովի իմաստավորված է՝ ավելին, քան մենք կարող ենք պատկերացնել:

Ինչպե՞ս ճանաչել երեխայի աշխարհը: Երեխան իրեն հասկացված և արժևորված է զգում, երբ ինքնարտահայտման հնարավորություն ունի, երբ զգում է, որ հետաքրքրություն ենք ցուցաբերում իր հետաքրքրությունների, նախասիրությունների հանդեպ:

  Ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները հետագայում կարող են հիշել անգամ մանկության տարիների ամենասիրելի թխվածքաբլիթների բույրը

   Միևնույն իրադարձությունը երեխաների մոտ տարբեր հուզական ապրումներ և զգացողություններ կարող է առաջացնել՝ տարիքային և անձնային առանձնահատկություններով պայմանավորված: Երեխան կարող է միաժամանակ ուրախանալ և տխրել, կարող է միաժամանակ խանդավառության և հիասթափության զգացում ունենալ: Երկար ժամանակ կարող է հիշել ինչպես դրական, այնպես էլ բացասական հուզական ապրումները և զգացողությունները:

  Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխայի ամենավառ, տպավորված դրական և բացասական հիշողությունները կապված են մանկության տարիների իր սիրելի խաղերի, խաղընկերների, խաղալիքների հետ: Երեխան երկար ժամանակ կարող է հիշել, թե ինչպես իր խաղընկերը անզգուշությամբ խաղալու ընթացքում կոտրեց իր սիրելի մեքենայի անիվը կամ անզգուշությամբ պատռեց իր սիրելի տիկնիկի հագուստը:

Խաղի շնորհիվ երեխան՝

  1. Հեշտությամբ հաղթահարում է կոնֆլիկտային իրավիճակները:
  2. Դժվարությունների ժամանակ ավելի հեշտությամբ է վերագտնում իր ներուժը:
  3. Դժվարությունների ժամանակ ավելի հեշտությամբ է կառուցողական , ելքային տարբերակներ ընտրում:
  4. Սթրեսակայունության ցուցանիշներն ավելի բարձր են:
  5. Հեշտությամբ է կառավարում իր հույզերը:
  6. Հեշտությմաբ է հարմարվում նոր միջավայրին, նոր ծանոթություններ հաստատում:
  7. Սոցիումում հարմարվողականության ցուցանիշները բարձր է:
  8. Արագ կողմնորոշվում է տարբեր իրավիճակներում:

   Յուրաքանչյուր փոքրիկի կյանքում խաղն ուրույն նշանակություն ունի, նախադպրոցական տարիքում առաջատար գործունեությունն է, առօրյայի անբաժանելի մաս է կազմում՝ նպաստելով ոչ միայն երեխայի հոգեկանի ներդաշնակ զարգացմանը, այլև տարիքային և անձնային առանձնահատկություններով պայմանավորված՝ համակողմանի և ներդաշնակ զարգացմանը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ խաղը նպաստում է դոֆամինի՝ երջանկության հորմոնի առաջացմանը: Երեխայի հայացքից, դիմախաղից անգամ կարելի է նկատել՝ երջանիկ է, թե՞ ոչ:

    Խաղը նպաստում է՝

  1. Երեխայի հոգեկանի ներդաշնակ զարգացմանը:
  2. Սոցիումում հեշտությամբ ինտեգրվելուն, սոցիալականացման հմտությունների զարգացմանը:
  3. Շրջապատողների հետ ներդաշնակ հարաբերություններ կառուցելուն:
  4. Սթրեսակյունության զարգացմանը:
  5. Ապրումակցելու ունակությունների և հմտությունների զարգացմանը:
  6. Ինքնավստահությանը և կայուն ինքնագնահատակնի ձևավորմանը:
  7. Տարիքային և անձնային առանձնահատկություններով պայմանավորված՝ ներդաշնակ և համակողմանի զարգացմանը:
  8. Հուզական կայունությանը:
  9. Երջանիկ և սիրված զգալուն:
  10. Խաղի շնորհիվ երեխան բացահայտում է իրեն շրջապատող աշխարհը:

   Ինչու՞ է կարևոր երեխայի զգացողությունները, հուզական ապրումները կիսել, որի շնորհիվ երեխան միայնության զգացում չունենա:

   Ի՞նչ զգացողություններ, հուզական ապրումներ կարող է ունենալ երեխան, երբ մտածի, որ իր զգացողությունները չենք կիսում և ի՞նչ զգացողություններ կարող է ունենալ , եթե մտածի, որ ցանկացած պահի կիսում ենք իր ապրումները, զգացողությունները, նա միայնակ չէ իր զգացողությունների հետ:

   Հետազոտությունները ցույց են տալիս, որ տարիներ հետո մանկության տարիների ամենավառ , տպավորիչ , դրական հույզերը, հուզական ասոցիացիաները, հիշողությունները կապված են երեխայի սիրելի խաղերի հետ:

  Հաճախ կարող ենք հանդիպել, երբ երեխան ցանկանում է, որ միասին խաղանք, եթե անգամ այդ պահին զբաղված ենք, մի փոքր ուշ կխաղանք, անմիջապես կարող ենք լսել.

  -Ինձ չէք սիրում: Հաճախ երեխաների զգացողությունները, հուզական ապրումները ավելին են, քան մենք կարող ենք պատկերացնել: Խաղի շնորհիվ մենք կարող ենք ճանաչել երեխայի աշխարհը, հուզական ապրումները, զգացողությունները, նախասիրությունները, բացահայտել երեխայի ներուժը՝ տարիքային և անձնային առանձնահատկություններով պայմանավորված: Խաղը երեխայի համար հնարավորություն է ինչպես ինքնաճանաչման, իր հույզերն ու զգացողությունները ճանաչելուն, այնպես էլ այլոց հույզերն ու զգացողությունները ճանաչելուն, ապրումակցելուն, սոցիումի հետ ներդաշնակ և կառուցողական , վստահության հարաբերություններ ձևավորելու նպատակով :

  Վերը նշվածը երեխայի հաջողակ և երջանիկ ապագայի գրավականն է, երեխայի հետ վստահության հարաբերությունների ձևավորման առանցքային կողմերից է: Խաղը ինչպես թերապևտիկ, այնպես էլ ուսուցողական, ուսումնա-դաստիարակչական նշանակություն ունի:

Խաղի շնորհիվ երեխան՝

  1. Իրեն կարևոր և արժևորված է զգում:
  2. Հեշտությամբ հաղորդակցվում է ինչպես հասակակիցների, այնպես էլ մեծահասակների հետ:
  3. Իրեն հասկացված է զգում:
  4. Հեշտությամբ կողմնորոշվում է տարբեր իրավիճակներում, ձեռք է բերում արդյունավետ որոշումներ կայացնելու հմտություններ:
  5. Պատրաստակամություն է դրսևորում օգնել ինչպես հասակակիցներին, այնպես էլ մեծահասակներին:
  6. Արդյունավետ վարք է դրսևորում տարբեր իրավիճակներում:
  7. Ինքնադրսևորման և ինքնաիրացման հնարավորություն է ունենում :
  8. Անկաշկանդ արտահայտում է իր կարծիքը:
  9. Հանդուրժողականությունություն է դրսևորում շրջապատողների հանդեպ:
  10. Պատրաստ է ապրումակցել դիմացինին, կիսել այլոց հույզերը և զգացողությունները:

Ինչու՞ է կարևոր ճանաչել երեխայի աշխարհը, հուզական ապրումները, զգացողությունները: Հաճախ մենք դժվարանում ենք կողմնորոշվել, թե ո՞րն է համապատասխան իրավիճակում երեխայի վարքի դրդապատճառը: Երեխան դյուրագրգիռ է, հուզականությունը բարձր է……..

Ինչո՞վ կարող այս ամենը պայմանավորված լինել, ո՞րն է արդյունավետ մոտեցումը համապատասխան իրավիճակներում:

Ի՞նչը կարող է խաղի ընթացքում երեխայի մոտ ուրախություն առաջացնել :

Ինչպե՞ս կպատասխանի երեխան, երբ հարցնենք.

-Ի՞նչ կանես, եթե ընկերդ չխաղա քո հետ: Պատասխանները տարբեր կարող են լինել՝ կվիրավորվի, նոր խաղընկեր կգտնի կամ…….

  Երեխաներն ուրախանում են, երբ զգում են, որ խաղընկերը ձգտում է իրենց հետ խաղալ, նրան հետաքրքիր և հաճելի է համատեղ խաղը: Խաղընկերների հետ համատեղ խաղերի շնորհիվ երեխաները հեշտությամբ են հարմարվում նոր միջավայրին, հեշտությամբ են ձեռք բերում նոր ընկերներ:

  Ի՞նչ զգացողություններ կարող է ունենալ երեխան, երբ մտածի, որ խաղընկերը ցանկություն չունի իր հետ խաղալու: Իրավիճակը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև սոցիումում իրեն օտարված զգալուն:

  Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաները հետագայում ամենաշատը ուրախությամբ հիշում են այն խաղերը, որ խաղացել են ընկերների հետ միասին:

  Խաղային հմտությունները նպաստում է ոչ միայն երեխայի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը, կայուն ինքնագնահատական ձևավորելուն, այլև ներդաշնակ միջանձնային հարաբերությունների հիմքն է: Երեխաները հետագայում հեշտությամբ դիմակայում են դժվարություններին, հաղթահարում խնդրահարույց իրավիճակները:

Խաղի պակասը կարող է հանգեցնել՝

  1. Նյարդային լարվածության:
  2. Բարձր հուզականության:
  3. Երեխան հաճախ դյուրագրգիռ է:
  4. Իր ուժերի հանդեպ անվստահ է:
  5. Ինքնագնահատականը ցածր է:
  6. Մոտիվացիան ցածր է:
  7. Շփման դժվարություններ է նկատվում հասակակիցների և մեծահասակների հետ հարաբերություններում:

Ժենյա Վարդանյան - Հոգեբան, Եվրոպական քոուչինգի ֆեդերացիայի քոուչ /ECF/, փորձագետ, թրեյներ