Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ սուրճի կամ կոֆեին պարունակող այլ հյութերի երկարատեւ չարաշահումը կարող է միգրենի զարգացման պատճառ դառնալ այն մարդկանց մոտ, որոնք հաճախ են գլխացավեր ունենում: Այս մասին հաղորդում է Live  Science-ը:

Հետազոտությունը սուրճի սիրահար շուրջ 100 մարդ է մասնակցել, որոնց մոտ արձանագրվել է էպիզոդիկ միգրեն, այսինքն՝ նրանք գլխացավեր են ունեցել ամիսը ամենաքիչը երկու անգամ, բայց ոչ ավել, քան ամիսը 15 անգամ (այս դեպքում դա դիտարկվում է որպես քրոնիկ միգրեն):

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ օրը կոֆեին պարունակող երեք ըմպելիքի ընդունումը մեծացնում է այդ կամ հաջորդ օրը միգրենի առաջացման հավանակությունը: