Պատասկանել տրվող հարցերին "Այո" կամ "Ոչ":

1. Վերջին ժամանակներում մտածե՞լ եք ինքնասպանության մասին:

2. Եթե այո, ապա ի՞նչ հաճախականությամբ:

3. Արդյո՞ք այդ մտքերը ծագել են անկախ քո կամքից:

4. Ունե՞ք որոշակի պատկերացում այն մասին, թե ինչպես պետք է զրկեք ձեզ կյանքից:

5. Արդյո՞ք պատրաստվել եք դրան:

6. Ձեր սուիցիդալ մտայնության մասին հայտնե՞լ եք որևէ մեկի:

7. Երբևիցե ինքնասպանության փորձ կատարե՞լ եք:

8. Ձեր ընտանիքում կամ շրջապատում եղե՞լ են ինքնասպանության դեպքեր:

9. Արդյո՞ք ձեր վիճակը իսկապես անհույս է:

10. Արդյո՞ք ձեզ համար դժվար է շեղել ուշադրությունը ձեզ անհանգստացնող հիմնախնդրից:

11. Վերջին շրջանում արդյո՞ք քչացել է ձեր շփումը հարազատների, ընկերների և ծանոթների հետ:

12. Ձեր մասնագիտության նկատմամբ ձեր հետաքրքրությունը արդյո՞ք մնացել է նույնը: Մնացե՞լ է հետաքրքրություն ձեր հոբիի համար:

13. Ունե՞ք այնպիսի մեկը, որին վստահաբար պատմեք ձեզ անհանգստացնող խնդիրների մասին:

14. Ապրու՞մ եք ձեր ընտանիքի կամ հարազատների հետ:

15. Պահպանու՞մ եք ուժեղ զգացմունքային կապ ընտանիքի կամ մասնագիտական պարտականությունների հանդեպ:

16. Զգու՞մ եք ձեր պատկանելիությունը կրոնական կամ այլ աշխարհայացքային ընդհանրությանը:


Սուիցիդալ ռիսկը բարձր է, որքան որ շատ է "այո" պատասխանների քանակը 1-11 հարցերում և "ոչ" պատասխանները 12-16 հարցերում:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am