Հարցաշարը պարունակում է 165 հարց և ունի հետևյալ սանդղակները.

Արժանահավատություն (Ա)։

Ադապտիվ ընդունակություններ (ԱԸ)։

Նյարդա-հոգեկան կայունություն (ՆՀԿ)։


Հետազոտողը յուրաքանչյուր հարցին պետք է պատասխանի "այո" կամ "ոչ"։
1.Պատահում է, որ ես զայրանում եմ։
2.Առավոտյան սովորաբար ես արթնանում եմ թարմ և հանգստացած։
3.Այժմ ես այնքան աշխատունակ եմ, որքան նախկինում։
4.Ճակատագիրն ինչ-որ տեղ անարդարացի է իմ նկատմամբ։
5.Ես շատ հազվադեպ եմ փորկապություններ ունենում։
6.Երբեմն ես տանից հեռանալու ցանկություն եմ ունեցել։
7.Ժամանակ առ ժամանակ ես ծիծաղի կամ լացի անկառավարելի նոպաներ ե ունենում։
8.Ինձ թվում է, որ ոչ ոք ինձ չի հասկանում։
9.Կարծում եմ, որ եթե մեկն ինձ վատություն է արել, ես էլ նրան նույն կերպ կպատասխանեմ։
10.Երբեմն իմ մտքով այնպիսի վատ բաներ են անցնում, որ ավելի լավ է ոչ ոքի չպատմել։
11.Ինձ համար դժվար է կենտրոնանալ որևէ աշխատանքի կամ խնդրի վրա։
12.Ես հաճախ տարօրինակ և անսովոր ապրումներ եմ ունենում։
13.Ես իմ վարքի հետ կապված անախորժություններ չեմ ունեցել։
14.Մանկության տարիներին երբեմն փոքր գողություններ էի անում։
15.Պատահում է, որ ինձ մոտ առաջանում է ամեն ինչ ջարդելու և ավերելու ցանկություն։
16.Պատահել է, որ ես օրեր կամ նույնիսկ շաբաթներ ոչինչ չեմ կարողացել անել, քան որ չեմ կարողացել ստիպել ինձ սկսել գործը։
17.Իմ քունը անկանոն և անհանգիստ է։
18.Ընտանիքս իմ ընտրած աշխատանքի նկատմամբ լավ է տրամադրված։
19.Եղել են դեպքեր, որ չեմ կատարել խոստումս։
20.Իմ գլուխը հաճախ է ցավում։
21.Շաբաթը մի անգամ կամ ավելի հաճախ առանց որևէ ակնառու պատճառի ամբոդ մարմնումս տապ եմ զգում։
22.Լավ կլիներ, եթե համարյա բոլոր օրենքները փոխեին։
23.Իմ առողջական վիճակը իմ ծանոթների մեծամասնության առողջական վիճակի վատ չէ։
24.Հանդիպելով իմ ծանոթներին կամ դպրոցական ընկերներին, որոնց հետ ես վաղուց չեմ հանդիպել՝ նախընտրում եմ կողքներով անցնել, եթե նրանք առաջինը չեն սկսում խոսել ինձ հետ։
25.Ինձ ճանաչող մարդկանց մեծամասնությանը ես դուր եմ գալիս։
26.Ես շփվող մարդ եմ։
27. Երբեմն ես այնքան եմ պնդում իմ ասածը, որ մարդիկ կորցնում են համբերությունը:
28. Տրամադրությունս մեծ մասամբ ճնշված է։
29. Այժմ ինձ համար դժվար է հուսալ, որ կյանքում ինչ-որ բանի կհասնեմ։
30. Ես ինքնավստահ չեմ։
31. Ես երբեմն սուտ եմ խոսում։
32. Սովորաբար ես կարծում եմ, որ կյանքը կանգնած է։
33.Կարծում եմ՝ մարդկանց մեծամասնությունը կարող է ստել ծառայության մեջ առաջ գնալու համար։
34.  Ես հաճույքով մասնակցում եմ ժողովների և հասարակական այլ միջոցառումների:
35.Ես շատ հաճախ եմ վիճում ընտանիքիս անդամների հետ։
36. Երբեմն ես ունենում եմ պարկեշտության կանոնները խախտելու և ինչ-որ մեկին ատելու ուժեղ ցանկություն։
37. Ինձ համար ամենադժվարն ինքս ինձ հետ պայքարելն է։
38.Ինձ մոտ շատ հազվադեպ են լինում մկանային կծկումներ կամ ցնցումներ։
39.Ես բավականին անտարբեր եմ, թե ինչ կլինի ինձ հետ։
40. Երբեմն, երբ ինձ լավ չեմ զգում, ես դյուրաբորբոք եմ լինում։
41. Հաճախ այնպիսի զգացում ունեմ, որ ինչ-որ բան այնպես չեմ արել կամ նույնիսկ վատ բան եմ արել։
42. Որոշ մարդիկ այնքան են սիրում հրամայել, որ ուզում եմ հակառակն անել, եթե նույնիսկ գիտեմ, որ նրանք ճիշտ են։
43. Հաճախ գտնում եմ, որ պարտավոր եմ պնդել այն, ինչ արդար եմ համարում։
44.Իմ խոսքը հիմա այնպիսին է, ինչպիսին եղել է (ոչ արագ, ոչ դանդաղ, ոչ խռպոտ)։
45. Կարծում եմ, որ իմ ընտանեկան կյանքն այնքան լավ է, որքան ծանոթներիս մեծ մասինր:
46.Ես խիստ վիրավորվում եմ, երբ ինձ քննադատում են կամ հայհոյում։
47. Երբեմն զգում եմ, որ ուղղակի պետք է վնասեմ ինձ կամ ուրիշին։
48.Իմ վարքը մեծապես պայմանավորվում է ինձ շրջապատողների սովորություններով:
49.Մանկության տարիներին իմ շրջապատում բոլորը ձգտում էին միմյանց սատարեին:
50. Երբեմն ցանկանում եմ որևէ մեկի հետ կռվի բռնվել։
51. Պատահել է, որ խոսել եմ այնպիսի բաների մասին, որոնցից չեմ հասկանում։
52. Հաճախ ես հանգիստ եմ քնում, և ինձ ոչ մի միտք չի անհանգստացնում։
53. Վերջին տարիներին ես ինձ լավ եմ զգում։
54. Հիմա իմ քաշը կայուն է (ոչ նիհարում եմ, ոչ գիրանում)։
55.Ինձ մոտ չեն եղել ո՛չ նոպաներ, ո՛չ էլ ջղաձգումներ։
56. Կարծում եմ, որ ինձ հաճախ անտեղի են պատժել։
57. Ես շուտ եմ հոգնում։
58. Ես քիչ եմ հոգնում:
59. Ես բավականին հանգիստ կլինեի, եթե իմ ընտանիքից որևէ մեկը տհաճություններ ունենար օրենքը խախտելու պատճառով։
60. Իմ դատողության հետ ինչ-որ վատ բան է կատարվում։
61. Ես մեծ ջանքեր եմ գործադրում, որպեսզի կոծկեմ իմ ամաչկոտությունը։
62.Գլխապտույտի նոպաներ շատ հազվադեպ եմ ունենում (կամ չեմ ունենում)։
63.Ինձ  անհանգստացնում են սեռական խնդիրները։
64. Ինձ համար դժվար է խոսել մարդկանց հետ, որոնց հետ նոր եմ ծանոթացել։
65. Երբ որ ինչ որ բան փարձում եմ անել, ճաճախ նկատում եմ, որ ձեռքերս դողում են։
66. Իմ ձեռքերը նախկինի նման ճարպիկ ե ուժեղ են։
67.ժամանակի մեծ մասը ես ընդհանուր թուլություն եմ զգում։
68.Երբեմն, երբ շփոթված եմ, ուժեղ քրտնում եմ, և դա ինձ խիստ նյարդայնացնում է։
69.Պատահում է, որ վաղվան եմ հետաձգում այն, ինչ պետք է այսօր անել։
70.Կարծում եմ, որ ես դատապարտված մարդ եմ։
71.Եղել են դեպքեր, երբ ես դժվարությամբ եմ ինձ զսպել, որ ինչ-որ մեկից կամ ինչ-որ տեղից (օրինակ՝ խանութից) որևէ բան չգողանամ։
72.Ես չարաշահել եմ ալկոհոլը։
73.Ես հաճախ տագնապում եմ ինչ-որ բանի համար։
74.Ես կցանկանայի մի քանի խմբակների կամ միությունների անդամ լինել։
75.Ես հազվադեպ եմ շնչահեղձ լինում և չեմ ունենում ուժեղ սրտխփոց։
76.Ամբողջ կյանքում ես հետևում եմ պարտքի զգացման վրա հիմնված սկզբունքներին։
77.Պատահել է, որ ես խոչընդոտել կամ մարդկանց հակառակ եմ գործել լոկ սկզբունքից ելնելով, ոչ թե նրա համար, որ գործը, իրոք, կարևոր է եղել։
78.Եթե ինձ տուգանք չի սպառնում, իսկ մոտակայքում մեքենաներ չկան, ապա ես կարող եմ փողոցն անցնել ոչ թե նախանշված տեղից, այլ որտեղից կամենամ։
79.Ես միշտ եղել եմ անկախ և ընտանիքի վերահսկողությունից ազատ։
80.Ինձ մոտ այնպիսի ուժեղ անհանգստության պահեր են եղել, որ նույնիսկ չեմ կարողացել տեղս նստել։
81.Իմ արարքները հաճախ սխալ էին մեկնաբանվում։
82.Ծնողներս (կամ ընտանիքի այլ անդամները) ինձ հետ չափից շատ մանրախնդիր են վերաբերվում։
83.Ինչ-որ մեկը կառավարում է իմ մտքերը։
84.Մարդիկ անտարբեր են, և նրանց համար մեկ է, թե քեզ հետ ինչ կլինի։
85.Ինձ դուր է գալիս գտնվել շրջապատում, ուր բոլորը կատակում են։
86.Դպրոցում ես նյութն ուրիշներից դանդաղ էի յուրացնում։
87.Ես լիովին ինքնավստահ եմ։
88.Ոչ մեկին չվստահելը ամենաանվտանգն է։
89.Շաբաթը մեկ անգամ հաճախ ես խիստ գրգռված եմ լինում։
90.Երբ ես ընկերախմբում եմ, ինձ համար դժվար է խոսակցության համար թեմա գտնել
91.Ինձ համար հեշտ է ստիպել այլ մարդկանց վախենալ ինձնից, և ես այդ երբեմն անում եմ զվարճանալու համար։
92.Խաղի ժամանակ նախընտրում եմ հաղթել։
93.Հիմարություն է մեղադրել այն մարդուն, որը խաբել է նրան, ով թույլ է տվել։
94.Ինչ-որ մեկը փորձում է ազդել իմ մտքերի վրա։
95.Ես ամեն օր ջուր շատ եմ խմում։
96.Ամենաշատը երջանիկ եմ զգում ինձ, երբ միայնակ եմ։
97.Ես ամեն անգամ տարակուսում եմ, երբ լսում եմ, որ հանցագործն ինչ-որ պատճառով անպատիժ է մնացել։
98.Իմ կյանքում եղել են դեպքեր, երբ զգացել եմ, որ ինչ-որ մեկը հիպնոսի միջոցով ստիպում է ինձ այս կամ այն քայլն անել։
99.Ես հազվադեպ եմ մարդկանց հետ առաջինը խոսում։
100.Ես երբեք օրենքի հետ բախումներ չեմ ունեցել։
101.Ինձ հաճելի է իմ ծանոթների շրջանում նշանավոր մարդիկ ունենալ, դա իմ աչքում ինձ կշիռ է տալիս։
102.Երբեմն առանց որևէ պատճառի ինձ մոտ հանկարծ անսովոր ուրախության փուլեր են սկսվում։
103.Ինձ համար կյանքը համարյա միշտ կապված է մեծ լարման հետ։
104.Դպրոցում ինձ համար շատ դժվար է դասարանի առջև խոսել։
105.Մարդիկ իմ նկատմամբ այնքան բարեհաճություն ու կարեկցանք են ցուցաբերում, որքան ես արժանի եմ։
106.Ես հրաժարվում եմ խաղալ որոշ խաղեր, քանի որ դրանք ինձ մոտ վատ են ստացվում։
107.Ինձ թվում է, որ ես այնքան հեշտությամբ եմ ընկերներ ձեռք բերում, որքան ուրիշները։
108.Ինձ համար տհաճ է, երբ ինձ շրջապատում են մարդիկ։
109.Ես, որպես կանոն, հաջողակ եմ։
110.Ես հեշտությամբ եմ շփոթվում։
111.Իմ ընտանիքի որոշ անդամներ ինձ վախեցնող գործեր են արել։
112.Երբեմն ինձ մոտ լինում են լացի կամ ծիծաղի նոպաներ, որոնք կառավարել չեմ կարողանում (չեմ կարողանում հաղթահարել)։
113.Ինձ համար դժվար է նոր հանձնարարություն կատարել կամ նոր գործ սկսել։
114.Եթե մարդիկ ինձ հակառակ տրամադրված չլինեին, ես կյանքում ավելի շատ բանի կհասնեի։
115.Ինձ թվում է՝, որ ինձ ոչ ոք չի հասկանում։
116.Իմ ծանոթների մեջ կան մարդիկ, որոնք ինձ դուր չեն գալիս։
117.Ես շուտ եմ կորցնում համբերությունս։
118.Նոր իրադրության մեջ հաճախ ես տագնապ եմ զգում։
119.Հաճախ ցանկանում եմ մեռնել։
120.Երբեմն այնքան գրգռված եմ լինում, որ դժվարությամբ եմ քնում։
121.Ես հաճախ փողոցն անցնում եմ, որ խուսափեմ ծանոթ մարդու հետ հանդիպելուց։
122.Պատահել է, որ թողել եմ սկսած գործը վախենալով, որ չեմ կարող գլուխ բերել այն։
123. Համարյա ամեն օր պատահում է ինչ-որ բան, որը վախեցնում է ինձ։
124. Նույնիսկ մարդկանց հետ ես ինձ միայնակ եմ զգում։
125. Ես համոզված եմ, որ գոյություն ունի կյանքի իմաստի միայն մեկ ճիշտ ըմբռնում։
126. Հյուր գնալիս ավելի հաճախ մի կողմում նստած զրուցում եմ որևէ մեկի հետ, քան     մասնակցում համընդհանուր զվարճանքին։
127. Հաճախ են ասում, որ ես բռնկվող եմ։
128. Պատահում է, որ բամբասում եմ։
129. Հաճախ ինձ համար տհաճ է, երբ ես փորձում եմ ինչ-որ մեկին սխալներից զերծ պահել, իսկ ինձ սխալ են հասկանում։
130. Ես հաճախ դիմում եմ մարդկանց՝ խորհուրդ ստանալու խնդրանքով։
131. Հաճախ, նույնիսկ երբ ամեն ինչ լավ է դասավորվում, զգում եմ, որ ինձ համար միևնույն է։
132. Ինձ բավական դժվար է ափերից հանել։
133. Երբ փորձում եմ մարդկանց ցույց տալ իրենց սխալները կամ օգնել , նրանք հաճախ ինձ սխալ են հասկանում:
134. Սովորաբար ես հանդարտ եմ, և ինձ հոգեկան ոավասարակշււոփւանից հանել ժվար է։
135. Ես արժանի եմ դաժան պատժի իմ արարքների համար։
 136.Ինձ բնորոշ Է հիասթափությունների խորը ապրումը, և ուղղակի չեմ կարողանում տիպել ինձ չմտածել դրանց մասին։
137.Երբեմն ինձ թվում է, թե ոչնչի համար պիտանի չեմ։
138.Պատահել է, որ որոշ հարցերի քննարկման ժամանակ ես առանց խորը մտածել ամաձայնել եմ ուրիշների կարծիքին։
139.Ինձ խիստ անհանգստացնում են զանազան դժբախտությունները։
140.Իմ հայացքներն ու համոզմունքները հաստատուն են։
141.Կարծում եմ, որ կարելի է առանց օրենքը խախտելու սողանցել նրա մեջ։
142.Կան մարդիկ, որոնք ինձ այնքան տհաճ են, որ ես հոգու խորքում ուրախանում եմ, երբ նրանք ինչ-որ բանում ձախողվում են։
143.Եղել են դեպքեր, երբ անհանգստության պատճառով կորցրել եմ քունս։
144.Ես այցելում եմ ամենատարբեր հասարակական միջոցառումներ, քանի որ դա թույլ է տալիս լինել մարդկանց մեջ։
145.Մարդկանց կարելի է ներել իրենց կողմից սխալ համարվող կանոնների խախտումը:
146.Ես ունեմ այնքան վատ սովորություններ, որ նրանց հետ պայքարելն անօգուտ է։
147.Ես հաճույքով ծանոթանում եմ նոր մարդկանց հետ։
148.Պատահում է, որ նույնիսկ անպարկեշտ կատակն ինձ մոտ ծիծաղ է առաջացնում։
149.Եթե ինձ մոտ գործը վատ է ընթանում, ապա անմիջապես ուզում եմ այն թողնել։
150.Ես նախընտրում եմ գործել ըստ իմ պլանների ոչ թե հետևել ուրիշերի ցուցումներին։
151.Սիրում եմ, որ շրջապատողներն իմանան իմ տեսակետը։
152.Եթե ես մարդու մասին վատ կարծիքի եմ կամ նույնիսկ արհամարհում եմ նրան, ապա գրեթե չեմ փորձում թաքցնել այդ։
153.Ես նյարդային և դյուրաբորբոք մարդ եմ։
154.Ինձ մոտ ամեն ինչ վատ է ստացվում, ոչ այնպես, ինչպես պետք է։
155.Ապագան ինձ անհույս է թվում։
156.Մարդիկ բավական հեշտ կարող են փոխել իմ տեսակետը, նույնիսկ, եթե մինչ այն ինձ վերջնական էր թվում։
157.Շաբաթական մի քանի անգամ ինձ թվում է, թե ինչ-որ սարսափելի բան է լինելու։
158.Շատ հաճախ ես ինձ հոգնած եմ զգում։
159.Ես սիրում եմ լինել երեկույթներում կամ ընկերախմբերում։
160.Ես փորձում եմ խուսափել կոնֆլիկտներից և բարդ իրադարձություններից։
161.Ինձ հաճախ նյարդայնացնում է, որ մոռանում եմ՝ ուր եմ դրել իրերը։
162.Ինձ ավելի շատ դուր են գալիս արկածային, քան սիրային պատմվածքները։
163.Եթե ես ուզենայի ինչ-որ բան անել, իսկ շրջապատողների կարծիքով այդ անել չարժե, ապա հեշտությամբ կարող եմ հրաժարվել իմ մտադրությունից։
164.Հիմարություն է դատապարտել այն մարդկանց, որոնք ձգտում են կյանքից վերցնել այն  ամենը, ինչ կարող են։
165.Ինձ համար միևնույն է, թե իմ մասին ինչ են մտածում ուրիշները։


Արդյունքների մշակումը կատարվում է յուրաքանչյուր սանդղակի համար առանձին` համընկումների քանակի հաշվման միջոցով:

Մշակումը պետք է սկսել արժանահավատության սանդղակից, փորձարկվողի սոցիալապես առավել ընդունելի ներկայանալու ձգտումը գնահատելու համար։

Եթե հետազոտվողը արժանահավատության սանդղակով 10-ից ավելի միավոր է հավաքում, ապա թեստի արդյունքը արժանահավատ չէ, և բացատրական զրույցից հետո պետք է կրկնել թեստը։

 "Ադապտիվություն" հարցարանի բանալիները (ԲԱՀ)    

Արժանահավատություն (Ա)


Այո
Ոչ- 1, 10, 19, 30, 51, 69, 78, 92, 101, 116, 128, 138, 148։

Ադապտիվ կարողություններ (ԱԿ)

Այո- 4, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 20, 21, 22, 24, 27, 28, 29, 30, 33, 37, 39, 40, 41, 42, 743, 46, 47, 50, 56, 57, 59, 60, 61, 63, 64, 65, 67, 68, 70, 71, 72, 73, 75, 77, 79, 80, 81, 83, 84, 86, 88, 89, 90, 91, 93, 94, 95, 96, 98, 99, 102, 103, 104, 108, 109, 110, 111, 112, 113, 114, 115, 117, 118, 119, 120, 121, 122, 123, 124, 125, 126, 129, 131, 132, 133,135, 136, 137, 139, 141, 142, 143, 145, 146, 149, 150, 151, 152, 153, 154, 155, 156, 157,158,  161, 164, 165։
Ոչ - 2, 3, 5, 13, 23, 25, 26, 32, 34, 35, 38, 44, 45, 48, 49, 52, 53, 54, 55, 58, 62, 66, 74, 76, 85, 87, 97, 100, 105, 107, 127, 130, 132, 134, 140, 144, 147, 159, 160, 163։

Նյարդահոգեկան կայունություն (ՆՀԿ)


Այո - 4, 6, 7, 8, 11, 12, 15, 16, 17, 18, 20, 21, 28, 29, 30, 37, 39, 40, 41, 47, 57, 60, 63, 65, 67,68, 70, 71, 73, 75, 80, 82, 83, 84, 86, 89, 974, 95, 96, 98, 102, 103, 108, 109, 110, 111, 112,113, 115, 117, 118, 119, 120, 122, 123, 124, 129, 131, 135, 136, 137, 139, 143, 146, 149,153, 154, 155, 156, 157, 158, 161, 162։
Ոչ - 2, 3, 5, 23, 25, 32, 38, 44, 45, 49, 52, 53, 54, 55, 58, 62, 66, 87, 105, 107, 132, 134, 140:


Կոմունիկատիվ (հաղորդակցական) առանձնահատկություններ (ՀԱ)


Այո - 9, 24, 27, 33, 46, 61, 64, 81, 88, 89, 90, 99104, 105, 114, 121, 126, 133, 142, 151, 152։
Ոչ - 26, 34, 35, 42, 47, 74, 85, 107, 130, 144, 147, 159։

Բարոյական նորմատիվություն

Այո - 14, 22, 36, 42, 50, 56, 59, 72, 77, 79, 91, 93, 125, 141, 145, 150, 164, 165։
Ոչ - 13,76,97,100,160,163։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am