Հրահանգ փորձարկվողին։ Կարդալով կամ լսելով պնդումները ստուգեք, թե որքանով են դրանք համապատասխանում վարքի Ձեր ոճին, ապրելակերպին, և ընտրեք հետևյալ չորս հնարավոր տարբերակներից մեկը՝ «այո», «թերևս այո», «ոչ», «թերևս ոչ»։

1. Ժամանակ առ ժամանակ չեմ կարողանում զսպել ուրիշին վնաս պատճաոելու ցանկությունս։
2. Երբեմն կարող եմ բամբասել մարդկանց, որոնց չեմ սիրում։
3. Հեշտությամբ նյարդայնանում եմ, բայց արագ էլ հանգստանում եմ։
4. Երբ պատահմամբ խաբում եմ որևէ մեկին, խղճի խայթ եմ զգում։
5. Եթե ինչպես հարկն է չխնդրեն, խնդրանքը չեմ կատարի։
6. Ոչ միշտ եմ ստանում այն, ինչ սահմանված է ինձ համար։
7. Գիտեմ, որ մարդիկ իմ թիկունքում խոսում են իմ մասին։
8. Եթե հավանություն չեմ տալիս մարդկանց արարքներին, այնպես եմ անում, որ զգան։
9. Երբեմն ինձ թվում է, որ ընդունակ չեմ հարվածել որևէ մեկին։
10. Երբեք այնքան չեմ նյարդայնանում, որ իրեր շպրտեմ։
11. Միշտ ներողամիտ եմ ուրիշների թերությունների նկատմամբ։
12. Երբ հաստատված կարգն ինձ դուր չի գալիս, այն խախտելու ցանկություն եմ ունենում։
13. Ուրիշները գրեթե միշտ կարողանում են օգտագործել բարենպաստ պայմանները։
14. Զաստանում եմ այն մարդկանցից, որոնք ինձ հետ վերաբերվում են ավելի բարյացակամ, քան ես սպասում եմ։
15. Հաճախ համամիտ չեմ լինում մարդկանց հետ։
16. Երբեմն մտքովս այնպիսի բաներ են անցնում, որոնցից ամաչում եմ։
17. Եթե որևէ մեկն ինձ հարվածի, ես նույնը չեմ անի։
18. Նյարդայնացած պահերին դռները շրխկացնում եմ։
19. Ես ավելի դյուրագրգիռ եմ, քան թվում է ուրիշներին։
20. Եթե  որևէ մեկն իրեն ղեկավարի տեղ է դնում, ես գործում եմ նրա դեմ։
21. Ինձ մի փոքր վշտացնում է իմ ճակատագիրը։
22. Կարծում եմ, որ շատերն ինձ չեն սիրում։
23. Չեմ կարող չվիճել, եթե մարդիկ համաձայն չեն ինձ հետ։
24. Գործից խույս տվողները պետք է խղճի խայթ զգան։
25. Ով վիրավորում է ինձ կամ իմ ընտանիքին, կռվի առիթ է ստեղծում։
26. Ես կոպիտ կատակներ անելու ընդունակ չեմ։
27. Զայրույթով եմ լցվում, երբ ինձ վրա ծիծաղում են։
28. Երբ մարդիկ ղեկավար են իրենց ձևացնում, ամեն ինչ անում եմ, որ չգոռոզանան։
29. Գրեթե ամեն շաբաթ տեսնում եմ որևէ մեկին, ով ինձ դուր չի գալիս։
30. Ինձ բավականին շատերն են նախանձում։
31. Պահանջում եմ, որ մարդիկ հարգեն իմ իրավունքները։
32. Ինձ տխրեցնում է այն, որ ես քիչ բան եմ անում ծնողներիս համար։
33. Մարդիկ, որոնք միշտ տանջում են Ձեզ, արժանի են, որ շրխկացվի նրանց քթին։
34. Չարությունից երբեմն մռայլ եմ լինում։
35. Եթե ինձ վերաբերվում են ավելի վատ, քան ես դրան արժանի եմ, ես չեմ վշտանում։
36. Եթե որևէ մեկը փորձում է ափերից հանել ինձ, ես ուշադրություն չեմ դարձնում նրա վրա։
37. Չնայած ցույց չեմ տալիս, երբեմն նախանձը կրծում է ինձ։
38. Երբեմն ինձ թվում է, որ ինձ վրա ծիծաղում են։
39. Եթե նույնիսկ բարկանում եմ, չեմ դիմում կոպիտ արտահայտությունների։
40. Ուզում եմ, որ մեղքերս ներվեն։
41. Հազվադեպ եմ հակահարված տալիս, եթե նույնիսկ ինձ ինչ-որ մեկը հարվածում է։
42. Նեղանում եմ, երբ ինչ-որ բան իմ ցանկությամբ չի ստացվում։
43. Երբեմն մարդիկ նյարդայնացնում են ինձ իրենց ներկայությամբ։
44. Չկան մարդիկ, որոնց ես իսկապես ատում եմ։
45. Իմ սկզբունքն է. «Երբեք չվստահել ուրիշներին»։
46. Եթե ինչ-որ մեկն ինձ նյարդայնացնում է, պատրաստ եմ ասել այն ամենը, ինչ մտածում եմ նրա մասին։
47. Շատ եմ անում այնպիսի բաներ, որոնց համար հետո զղջում եմ։
48. Եթե բարկանամ, կարող եմ հարվածել ինչ-որ մեկին։
49. Տասը տարեկանից ինձ մոտ զայրույթի բռնկումներ չեն եղել։
50. Հաճախ ինձ պայթելու պատրաստ վառոդի տակառի նման եմ զգում։
51. Եթե իմանային, թե ինչ եմ զգում, ինձ կհամարեին այնպիսի մարդ, որի հետ դժվար է լեզու գտնել։
52. Միշտ մտածում եմ, թե ինչ թաքնված պատճառներ են ստիպում մարդկանց հաճելի բաներ անել ինձ համար։
53. Երբ ինձ վրա գոռգոռում են, ի պատասխան՝ ես նույնպես գոռգոռում եմ։
54. Անհաջողություններն ինձ վշտացնում են։
55. Կռվում եմ ուրիշներից ոչ հաճախ, ոչ էլ հազվադեպ։
56. Կարող եմ հիշել այնպիսի դեպքեր, երբ այնքան չարացած եմ եղել, որ վերցրել և ձեռքս ընկած առաջին իրը և ջարդել։
57. Երբեմն զգում եմ, որ պատրաստ եմ առաջինը սկսել ծեծկռտուքը։
58. Երբեմն զգում եմ, որ կյանքն իմ նկատմամբ անարդարացի է վարվում։
59. Նախկինում կարծում էի, որ մարդկանց մեծ մասը ճիշտ է խոսում, բայց այժմ դրան չեմ հավատում։
60. Հայհոյում եմ միայն կատաղությունից։
61. Երբ ճիշտ չեմ վարվում, խիղճս տանջում է։
62. Եթե իրավունքներս պաշտպանելու համար պետք է ֆիզիկական ուժ գործադրել, ապա ես այդպես էլ անում եմ։
63. Երբեմն զայրույթս արտահայտում եմ սեղանին թխկթխկացնելով։
64. Կոպիտ եմ այն մարդկանց հետ, որոնք ինձ դուր չեն գալիս։
65. Ինձ վնասել ցանկացող թշնամիներ չունեմ։
66. Չեմ կարողանում մարդուն իր տեղը ցույց տալ, եթե նույնիսկ նա դրան արժանի է։
67. Հաճախ մտածում եմ, որ ճիշտ չեմ ապրում։
68. Գիտեմ մարդկանց, որոնք ընդունակ են ինձ ներքաշել ծեծկռտուքի մեջ։
69. Չեմ տխրում մանրուքների պատճառով։
70. Հազվադեպ է մտքովս անցնում, որ մարդիկ փորձում են բարկացնել կամ վիրավորել ինձ։
71. Հաճախ միայն սպառնում եմ՝ չպատրաստվելով իրագործել սպառնալիքներս:
72. Վերջին ժամանակներս ես տաղտկալի եմ դարձել։
73. Վեճի ժամանակ հաճախ ձայնս բարձրացնում եմ։
74. Փորձում եմ թաքցնել մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքս։
75. Ավելի լավ է համաձայնվել ինչ-որ բանի հետ, քան վիճել։

Սովորական պայմաններում արդյունքների մշակման ժամանակ «այո» և «թերևս այո» պատասխանները միացնում են (հաշվում ենք որպես «այո» պատասխաններ), նույնը  նաև «ոչ» և «թերևս ոչ» պատասխանները (ամփոփում ենք որպես «ոչ»)։

 

Հարցարանի միջոցով ստացված արդյունքների մշակման բանալի

1. Ֆիզիկական ագրեսիա                        (գ-11)
1+, 9-, 17–, 25+, 33+, 41+, 48+, 55+, 62+, 68+։
 
2. Խոսքային (բանավոր) ագրեսիա                    (գ-8)
7+, 15+,23+, 31+, 39– 46+, 53+, 60+, 66-, 71+, 73+, 74–, 75–։

3.Անուղղակի ագրեսիա                        (գ-13)
 2+, 10+, 18+, 26–, 34+, 42+, 49–, 56+, 63+։

4. Նեգատիվիզմ                                                         (գ-20)   
4+,12+, 20+, 28+, 36–։

5. Նյարդայնություն (դժգոհություն)                            (գ-9)
3+,11-,19+, 27+, 35–, 43+, 50+, 57+, 64+, 69–, 72+։
 
6. Կասկածամտություն                                                (գ-11)
6+, 14+,  22+, 30+, 38+, 45+, 52+, 59+, 65–, 70–։

7. Վիրավորանք                                                         (գ-13)
5+, 13+, 21+, 29+, 37+, 44+, 51+, 58+։

8. Մեղքի զգացում                                                       (գ-11)
24+, 32+, 40+, 47+, 54+, 61+, 67+։

 

 

  1 3 5 4 7 6 2 8
   1+ 2+ 3+ 4+ 5+ 6+ 7+ 8+
      9- 10+ 11- 12+ 13+ 14+ 15+ 16+
     17- 15+ 19+ 20+ 21+ 22+ 23+ 24+
   25+ 26- 27+ 28+ 29+ 30+ 31+ 32+
  33+ 34+ 35- 36- 37+ 38+ 39- 40+
  41+ 42+ 43+   44+ 45+ 46+ 47+
  48+ 49- 50+   51+ 52+ 53+ 54+
  55+ 56+ 57+   58+ 59+ 60+ 61+
  62+ 63+ 64+     65- 66- 67+
  68+   69-     70- 71+  
      72+       73+  
              74-  
              75-  
  11 13 9 20 13 11 8  

 

 

Անհրաժեշտ է, որ «-» նշանով հարցերի պատասխանները գրանցվեն հակառակ նշանով, եթե պատասխանը «այո» է, ապա մենք այն գրանցում ենք որպես «ոչ», եթե «ոչ» է, գրանցում ենք որպես «այո» պատասխան։ Յուրաքանչյուր սանդղակին համապատասխան փակագծերում նշված գործակցով բազմապատկած միավորների գումարը հնարավորություն է տալիս ստանալ հարմար ցուցանիշներ համադրման-չափորոշման համար, որը բնութագրում է անհատական և խմբային արդյունքները (զրոները չենք հաշվում)։

Ամփոփված ցուցանիշները

«1 »+«2»+«3»/3 ԱԻ - ագրեսիվության ինդեքս
«6»+«7»/2 ԹԻ– թշնամության ինդեքս

Ա. Բասսի և Ա. Դարկիի առաջարկած հարցարանը, ըստ իրենց, բացահայտում է ագրեսիվության ցուցանիշները և ձևերը։

1. Ֆիզիկական ագրեսիա - Սա այլ մարդկանց նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումն է։

2. Բանավոր (վերբալ) ագրեսիա - Սա այլ մարդկանց նկատմամբ ունեցած բացասական զգացմունքների արտահայտումն է բառային դիմումների թե ձևի (վեճ, բղավոցներ, ճիչեր),թե բովանդակության (սպառնալիքներ, անեծքներ, հայհոյանք) միջոցով։

3. Անուղղակի ագրեսիա - Սա անուղղակի ճանապարհով այլ անձանց հասցեին ուղղված բամբասանքների, կատակների և զայրույթի անորոշ, անկանոն բռնկումների օգտագործումն է։

4. Նեգատիվիզմ - Սա սովորաբար ուղղված է հեղինակությունների և ղեկավարության դեմ։ Հանդիսանում է վարքի ընդդիմադիր ձև, որը պասիվ հակադրությունից կարող է վերածվել ակտիվ գործողությունների՝ ընդդեմ սահմանված պահանջների, կարգի ու օրենքների։

5. Նյարդայնություն (դժգոհություն) - Սա մարդու շուտ գրգռվելու հակումն է և չնչին գրգռման դեպքում նույնիսկ բռնկվելու, կտրուկ և կոպիտ վարվելու պատրաստականության առկայությունը։

6. Կասկածամտություն - Սա մարդկանց նկատմամբ անվստահության և զգույշ վերաբերմունք դրսևորելու հակումն է, որը բխում է այն համոզմունքից, որ շրջապատի մարդիկ մտադիր են վնաս պատճառել իրեն։

7. Վիրավորանք - Սա նախանձի և ատելության արտահայտումն է, որը պայմանավորված է զայրույթով, անբավարարվածության զգացումով, դժգոհությամբ որևէ մեկից կամ ողջ աշխարհից թվացյալ կամ իրական տանջանքների համար։

8. Ինքնաագրեսիա կամ մեղքի զգացում - Սա իր և շրջապատի նկատմամբ հատուկ վերաբերմունք և գործողություններ են, որոնք բխում են այն համոզմունքից, որ ինքը վատ մարդ է, վատ է վարվում, վնաս է տալիս, չար է և անխիղճ։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am