Շաքարի չարաշահումը բարձրացնում է դեռահասների ագրեսիվության մակարդակը, վստահ են եվրոպացի գիտնականները:

Հետազոտությունները ցույց են տվել, որ թինեյջերները, որոնք չարաշահում են քաղցրի օգտագործումը, ավելի հաճախ են ագրեսիվ պահվածք դրսեւորում, ալկոհոլ օգտագործում եւ ծխում:

Մասնագետներն ընդգծում են՝ 11 տարեկանից բարձր երեխաներին թույլատվում է օրական 30 գրամից ոչ ավելի շաքար օգտագործել, իսկ 4-6 տարեկան երեխաներին՝ 19 գրամից ոչ ավելի:

2018 թվականին իրականացված մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ շաքարն ավելի վտանգավոր է, քան մենք կարծում էինք:

Բանն այն է, որ շաքարը կախվածություն է առաջացնում՝ 8 անգամ ավելի արագ, քանի կոկաինը:

Երբ մենք շաքար պարունակող սնունդ ենք օգտագործում, համային ապարատի նյարդային բջիջները ազդակ են հաղորդում օփիոիդների, այդ թվում՝ էնդորֆինների արտադրմանը: Սրանք քիմիական միացություններ են, որոնք արտադրվում են գլխուղեղում եւ հաճույք պատճառում: Բացի այդ, դրանք ժամանակավորապես նվազեցնում են ցավն ու սթրեսը:

Սա շատ լավ հայտնի է սնունդ արտադրող ընկերություններին, եւ դրա համար վերամշակման ենթարկված գրեթե ցանկացած սնունդ պարունակում է շաքարի հավելումներ:


Աղբյուրը՝ AIF Health