Առաջնորդության զարգացման և ինովացիաների ակադեմիան Բիոստատիստիկայի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում է բժիշկների համար նախատեսված բիոստատիստիկայի դասընթաց։
Դասընթացն անցկացրեց գիտությունների թեկնածու, Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի ավագ գիտաշխատող Եվգենի Բակինը։
Դասընթացի նպատակն է ծանոթացնել բժշկական և կենսաբանական տվյալների վերլուծության ժամանակակից մեթոդներին։
Ծրագիրը հարմարեցված է բժիշկների և կենսաբանների համար:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում R վիճակագրական ազատ միջավայրի ուսումնասիրությանը, որը տվյալների մշակման ստանդարտներից մեկն է։
Դասախոսությունների տեսական նյութն ապահովված է մեծ թվով գործնական վարժություններով:

Դասընթացը տևել է 4օր, յուրաքանչյուր օր 7 ժամ:

Նյարդաբան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունքի վարիչ բժիշկ Պետրոսյանը մասնակցեց Բիոստատիստիկայի դասընթացին:

«Ծրագիրը միանգամից հետաքրքրեց, որովհետև ցանկացած բժշկի կյանքում շատ մեծ դեր ունի ոչ միայն պրակտիկ կլինիկական բժշկությունը այլ նաև գիտահետազոտական աշխատանքը: Բազային գիտելիքները բիոստատիստիկայի վերաբերյալ անհրաժեշտ են գրեթե բոլոր բժիշկներին և հաշվի առնելով փորձի պակասը մեր երկրում, համապատասխան ոլորտի մասնագետների սակավությունը, հասանելիությունը և ինքնակրթվելու հնարավորության դժվարությունը ցանկություն առաջացավ մասնակցել դասընթացին, տիրապետել բազային հմտություններին: Հետո հնարավորություն կունենանք հասկանալու արդյոք բազային գիտելիքները բավարար են թե կարիք կա ավելի խորացնելու:

Ամեն դեպքում սկզբի համար ծրագիրը լիովին բավարարեց մեր սպասումները, բնականաբար կային ասպեկտներ որոնք հեշտ տրվեցին, իսկ որոշները՝ դժվարությամբ, բայց ծրագիրը հագեցած էր, արդյունավետ և ամենակարևորը՝ կիրառական»:

Շնորհակալ ենք մասնակցության և տպավորություններով կիսվելու համար։