Սիբիրի գիտնականներն առաջակել են մեթոդ, որը թույլ է տալիս հսկել կարերի հերմետիկությունը թոքերի վիրահատության ժամանակ: Կենդանիների վրա կատարված փորձերն արդեն ցույց են տվել մեթոդի արդյունավետությունը: 
 
Վիրաբուժական կարերի նվազագույն դեֆեկտը կարող է հանդիսանալ բարդության պատճառ, իսկ նոր մշակումը թույլ է տալիս խուսափել դրանցից և արագացնել հիվանդի վերականգնումը: Օգտագործվում է լազերային օպտիկաակուստիկ հոսքաորսիչ և ծծմբի հեքսաֆտորիդի գազ: Վերջինը վիրահատության ավարտին ավելացվում է թմրեցնող խառնուրդին: Եթե կարի վրա առկա է դեֆեկտ, ապա հոսքաորսիչը հաստատում է գազի առկայությունն օդում և որոշում արտահոսքի տեղը: Օգտագործվող գազը կենսաբանորեն անվտանգ է:
 
Տեխնոլոգիան մշակվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժնի Զուևի անվան մթնոլորտային օպտիկայի ինստիտուտի մասնագետների և Սիբիրի պետական բժշկական համալսարանի ու Տոմսկի շրջանային կլինիկական հիվանդանոցի համագործակցությամբ: Որպեսզի նոր տեխնոլոգիան ներդրվի բժշկական պրակտիկայում, անհրաժեշտ է բուժսարքավորումներ արտադրող ընկերությունների շահագրգռվածությունը:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ likar.info