Գերծանրաբեռնված ֆիզիկական ակտիվությունը կարող է մթագնել ուղեղի աշխատանքը, փաստում է նոր հետազոտությունը, որն իրականացրել են ֆրանսիացի գիտնականները:

Ըստ դրա՝ չափից շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է ազդել ուղեղի աշխատանքի վրա այնպես, որ մարդը դժվարանա որոշումներ կայացնել:

Հետազոտությանը մասնակցել է արական սեռի 37 աթլետ, որոնք երեք շաբաթ շարունակ զբաղվել են սպորտով՝ սովորական ռեժիմով կամ 40%-ով ավելի ծանրաբեռնված:

Արդյունքում ֆունկցիոնալ ՄՌՏ-ն ցույց է տվել, որ գերծանրաբեռնված մարզիկներն ավելի ուշ են արձագանքել նախաճակատային լատերալ կեղեւին, ինչն ազդում է որոշումներ կայացնելու վրա:


Թարգմանված նյութի սկզբնազբյուրը՝ Doctors.am

Աղբյուրը՝ WebMD