Շատ կարևոր է ուշադրություն դարձնել Ձեր երեխայի սննդին: Հոգացեք, որպեսզի նա սնվի ճիշտ՝ առողջ ատամներ ունենալու համար:
- Երբեք Ձեր երեխային գիշերները մի տվեք շշով հյութ կամ կաթ, քանի որ այն բացասաբար է ազդում նրա ատամների վրա: Ատամների վրա շաքարի պարունակությունն ի վերջո հանգեցնում է նրան, որ երեխան դեռ երեք տարեկանը չբոլորած ունենաում է փչացած ատամներ:
- Եթե Դուք Ձեր փոքրիկին տալիս եք քաղցրավենիք` ուտելուց առաջ, ապա ատամները ենթարկվում են վնասակար թթուների ազդեցությանը և ավելի շուտ են վնասվում: Խորհուրդ է տրվում երեխային տալ քաղցրավենիք` ուտելուց անմիջապես հետո:
- Եթե Դուք տալիս եք քաղցրավենիք Ձեր փոքրիկին, ապա մի ընտրեք կպչուն կարամել, քանի որ դա երկար է մնում ատամների վրա:
- Ցանկալի է երեխային կոնֆետի փոխարեն տալ մի կտոր թխվածք:
- Տվեք Ձեր երեխային միրգ կամ մածուն, որպեսզի նա ունենա գեղեցիկ և առողջ ատամներ:
babycare.am