Սննդի կազմակերպման հարցը բարդ է հնչում, բայց իրականում շատ պարզ է: Բարեբախտաբար մայրերը ստիպված չեն կատարյալ դիետա հորինել իրենց երեխաների համար: Դոկտոր Դևիսի և ուրիշների գիտափորձերը ցույց տվեցին, որ երեխայի օրգանիզմն ինքն է մեծ ժամանակահատվածում հաշվեկշռած դիետա սահմանում: Ծնողները պետք է պատկերացում ունենան զանազան սննդամթերքների զուգորդումների մասին, որոնք ապահովում են լիարժեք սնունդ և այն մասին, թե ինչպիսի սննդամթերքներով կարելի է փոխարինել երեխային ձանձրացրած կերակուրները:
Երեխայի օրական սնունդը պետք է լինի մոտավորապես հետևյալը.
1) Կաթ բոլոր ձևերով, ցանկալի է ¾ – 1լ
2) Տավարի միս, թռչնամիս կամ ձուկ
3) Ձու
4) Բանջարեղեն (դեղին ու կանաչ գույնի), օրական 1 կամ 2 անգամ, դրանց մի մասը տվեք հում վիճակում
5) Մրգեր, օրական 2-3 անգամ, ամենաքիչը կեսը տվեք հում վիճակում (լրացուցիչ մրգերը փոխարինում են բանջարեղենին և ընդհակառակը)
6) Կարտոֆիլ ու այլ ալյուրային բանջարեղեն
7) Կոշտ աղացվածքի հաց, շիլաներ
8) Վիտամին D-ի կոնցենտրատ:
babycare.am