Քչերն են կարդում ապրանքի բաղադրությունը: Սպառողներն ավելի շատ ուշադրություն են դարձնում արտադրողի խոստումներին , հարմար գնին ու գովազդին: Բայց արդյո՞ք ամեն ինչ այնպես է , ինչպես ներկայացնում են: Գուցե իդեալական ատամի մածուկ գոյություն չունի՞ կամ մենք պարզապես սխա՞լ ենք մածուկ ընտրում: Եկեք ծանոթանանք այս ապրանքատեսակին վերաբերող հիմնական թյուր կարծիքներին: 

Մի տեսակի ատամի մածուկը հարմար է ընտանիքի բոլոր անդամների համար

Այսպես շատ հազվադեպ է պատահում: Յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի. Մեկը կարող է գերզգայուն ատամներ ունենալ, մյուսը կարիես, երրորդը` պարադոնտոզ: Խնդիրներից յուրաքանչյուրի հետ անհրաժեշտ է կոնկրետ նյութերով պայքարել, որոնք մեկ սրվակում չեն պարունակվում: Իսկ փոքրիկներին անհրաժեշտ է հատուկ ատամի մածուկ, որը նվազագույն հավելանյութեր է պարունակում:

Դրանք անվնաս են, նույնիսկ, եթե երեխան կուլ տա

Ատամների համար գլխավոր նյութը ֆտորն է Ֆտորն իսկապես օգտակար է: Այն կանխարգելում է կարիեսն ու ամրացնում էմալը: Սակայն անհրաժեշտ է չափը չանցնել: Ֆտորի չարաշահումը հաճախ ֆլյուրոզ է առաջացնում: Էմալին կարող են հայտնվել շագանակագույն հետքեր,իսկ ժամանակի հետ քայքայման նշաններ կհայտնաբերեք: Հիշե՛ք, որ ֆտոր կա նույնիսկ ծորակից հոսող ջրում, և երբեմն մեծ կոնցենտրացիայով: Եթե 1 լիտր ջրում ֆտորի պարունակությունը ավելին է քան 1 մգ-ը, ապա արդեն բավարար է: Հարկավոր է չմոռանալ նաև բազմաթիվ քիմիական միացությունների մասին: Հատկապես արդյունավետ է ամինոֆտորիդը, սակայն արտադրողներն ավելի հաճախ օգտագործում են նատրիումի ֆտորիդ:

Սպիտակեցնող ատամի մածուկն ունենալն այսօր անհրաժեշտություն է

Ամեն երրորդը, նույնիսկ երկրորդը կանոնավոր կերպով օգտագործում է սպիտակեցնող ատամի մածուկ, քանի որ ցանկանում է գեղեցիկ ժպիտ ունենալ: Ատամնաբույժի մոտ սպիտակեցման պրոցեդուրաները թանկարժեք են և մենք բոլորս լսել ենք դրանց կողմնակի ազդեցությունների մասին. Էմալը կարող է վնասվել, դառնալ զգայուն: Մնում է մեկ ոչ թանկարժեք միջոց` սպիտակեցնող ատամի մածուկ: Արդյունքը պրոֆեսիոնալ սպիտակեցման նման ակնհայտ չի լինում և այս միջոցն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել: Բավական է շաբաթական մեկ երկու անգամը, ավելի հաճախ օգտագործման դեպքում կարող եք վնասել էմալը:

Որոշ մածուկներ ազդում են 24 ժամվա ընթացքում

Սա ակնհայտ թյուր կարծիք է: Նույնիսկ 12 ժամն է անիրական, չէ որ մենք օրը մեկ անգամ չենք ուտում: Ֆտորի միացություններն ընդունակ չեն բավարար հաստության պաշտպանիչ շերտ ստեղծել:

Ինչքան թանկ լինի ատամի մածուկն, այնքան՝ լավ

Արժեքն իրականում նշանակություն չունի, կարևոև են բաղադրամասերը, որոնք մեծամասամբ միևնույնն են և հաճախ հավելյալ վճարում ենք բրենդի ու փաթեթավորման համար:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Սկզբնաղբյուր՝ Med-otzyv.ru