Իմպլանտացիայի դասական տարբերակում իմպլանտը տեղադրվում է լնդի  կտրվածքի միջոցով միայն: Այցելուներիցս շատ շատերն են հարցնում իմպլանտացիայի ավելի ժամանակակից տարբերակի մասին, որը կարող է իրականացվել առանց կտրվածքների:
 
Առաջարկում եմ ծանոթանալ, թե ինչպե՞ս է իրականացվում այս միջամտությունը:
 
Եթե իմպլանտավորում է իրականացվում ատամի հեռացումից անմիջապես հետո, ապա խոսք չի գնում կտրվածքի մասին, քանի որ լինդը դեռ չի ապաքինվել: Իսկ եթե ատամն արդեն վաղուց բացակայում է, ապա իմպլանտացիան, առանց լնդի կտրվածքի, գործնականում անհնար է: Չէ՞ որ իմպլանտը տեղադրվում է հենց ծնոտային ոսկոր: 
 
 
Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում հեշտացնել իմպլանտի տեղադրման գործընթացը: Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով կարելի է ստանալ ծնոտի «կառուցման» ողջ պատկերը, իսկ դիրքավորող կաղապարների (շաբլոնների) միջոցով կարելի է ներդնել իմպլանտը հենց անհրաժեշտ անկյան տակ: 
 
Մարդիկ ընտրում են իմպլանտացիայի առանց կտրվածների տարբերակը հիմնականում հետևյալ պատճառներով.
 
1. Վիրահատության քիչ տրավմատիկություն և հետվիրահատական հարթ ընթացք
Սա իսկապես ճշմարտություն է: Սովորական իմպլանտի տեղադրումից հետո լինդը ապաքինման կարիք ունի: Մինի-իմպլանտի տեղադրումից հետո ապաքինումը տեղի է ունենում ինքն իրեն և շատ կարճ ժամանակահատվածում:
 
2. Վախը ցավային զգացղությունից
Շատ անտեղի պնդում: Ժամանակակից ցավազրկող միջոցները թույլ են տալիս ամբողջությամբ սառեցնել և անզգայացնել բերանի խոռոչի լորձաթաղանթը: Յուրաքանչյուրը, ով գոնե մեկ անգամ ստոմատոլոգիական բուժում է ստացել, կփաստի սա:  
 
Որոշ պացիենտներ կարծում են, որ իմպլանտացիան ցավոտ գործողություն է՝ պայմանավորված իր բարդությամբ: Պետք է ասեմ ճիշտ հակառակը: Չէ՞ որ ատամի բուժման ընթացքում բժիշկը գործ է ունենում կենդանի նյարդի և հյուսվածքների հետ, իսկ իմպլանտի տեղադրումը կատարվում է անմիջապես դեպի ոսկոր և չի հարուցում ցավային որևէ զգացողություն, բացառությամբ թեթև վիբրացիայի:
 
Հենց տեղադրման գործընթացը տևում է տառացիորեն րոպեներ. Ինչպես սիրում ենք ասել, «վժժժժ, և պատրաստ է» 
 
Եվ, հարգելիներս, ամփոփելով ասեմ, որ
  1. Առանց կտրվածքի վիրահատություն իրականացվում է բարդությունների բացակայության պարագայում և օստեոպլաստիկ վիրահատության անհրաժեշտության դեպքում միայն
  2. Առանց կտրվածքի վիրահատությունը տարբերվում է դասական տարբերակից նրանով, որ լինդը չի կտրվում և իմպլանտը տեղադրվում է փոքր բացվածքի միջոցով, որն արվում է նախօրոք, անզգայացման պայմաններում իհարկե: