Ատամներն ամեն առավոտ լվանալը, պարբերաբար ատամնաբույժին այցելելը, ցավող ատամներ չունենալն այսօր պարզապես օրինաչափություն է : Սակայն միշտ չէ այսպես եղել: Ատամնաբուժությունը կազմավորման օրից երկար ճանապարհ է անցել:
 
Ատամների հետ կապված խնդիրների բուժման պատմությունը հասնում է Ք.Ա 7000 թ., hնդկական քաղաքակրթություն, երբ փորձում էին բուժել քայքայված ատամները: Բուժման առաջին գործիքը շաղափն էր, որն օգտագործում են ինչպես ատամնաբուժության, այնպես էլ փայտագործության մեջ:
 
Ք.Ա. 5000 թ.-ին ատամների հետ կապված ցանկացած խնդրի առաջացման պատճառ էին համարվում ատամնային որդերը, որոնք իբրև թե փոքրիկ անցքեր են փորում ատամների մեջ և թաքնվում ներսում: Նույնիսկ տեղեկություններ կան, թե ինչպես որոշ բժիշկներ փորձել են պոկել ատամնանյարդերը, դրանք այդ ''որդերի'' հետ շփոթելով: Այն միտքը որ որդերը շրջում են բերանով մեկ և ատամնացավի պատճառ դառնում պահպանվեց մինչև Ք.Ա 1700 թ:
 
Հին հունաստանում , համաձայն Հիպոկրատի ու Արիստոտելի`  բուժում էին քայքայված ատամներն ու հեռացնում ատամները` ցավից ազատվելու համար:
 
Աքցանի միջոցով ատամները հեռացնելը միջնադարում շատ հիվանդությունների բուժման մեթոդ էր:
 
Զարմանալիորեն, մասնագետները, ովքեր հեռացնում էին ատամները միջնադարում, բժիշկներ չէին, այլ վարսավիրներ: Այդ կիսագրագետ վարսավիրները սկսեցին ատամնաբուժական հավալուսն օգտագործել 14-րդ դարում, իսկ հետտո նաև ատամնաբուժական բանալին' ատամները հեռացնելու համար: Այդ երկու գործիքն էլ նախատիպ հանդիսացան ժամանակակից ատամնաբուժական աքցանների համար:

1650-1800 թվականներին ատամնաբուժությունը սկսեց ստանալ այն տեսքն ու նշանակությունը, որին մենք այսօր սովոր ենք: Ատամնաբուժության, որպես գիտությանը հիմնադիրը 17-րդ դարի Ֆրանսիացի գիտնական Պիեր Ֆաուչարդն էր: Նրան ժամանակակից ատամնաբուժության հայրն են անվանում , նա է մի շարք պրոցեդուրաների հեղինակը որոնք մինչ այսօր կիրառվում են: Օրինակ նա է առաջարկել ատամնային լցանյութերի կիրառումը և բացատրել, որ ատամի քայքայման հիմնական  պատճառը շաքարում պարունակվող թթուներն են:
 

Մնացածն արդեն ժամանակակից ատամնաբուժության պատմությունն է: 1840թ.ին ԱՄՆ -ում բացվեց առաջին ատամնաբուժական ուսումնարանը Բալտիմորի ատամնային բիրաբուժության քոլեջը:
1873 ին սկսվեց ատամի մածուկի,  իսկ 1885 ին ատամի խոզանակի մասսայական արտադրությունը:Առաջինը էլեկտրական ատամի խոզանակը արտադրվեց 1939 ին Շվեյցարիայում:
 
Սակայն ատամները լվանալու թրենդն առաջ եկավ երկրորդ աշխարհամարտից հետո միայն: Իսկ այսօր, մարդիկ ատամների  տեսքով նույնչափ մտահոգված են, որքան առողջությամբ: Ժամանակները փոխվում են, ստոմատոլոգիան՝ զարգանում:
 
 
 
 
 
Աղբյուրը՝Doctors.am