Ամերիկացի չինովնիկները հաստատել և գրանցել են ցրված սկլերոզի դեմ նոր դեղամիջոցը՝ Պլեգրիդի: Դեղամիջոցը մշակողները՝ Biogen ընկերությունը, գտնում է , որ Ավոնեքսը՝ այս դեղորայքի ածանցյալը, որն արդեն իսկ հայտնի է շուկայում, ստվերում կհայտնվի, հայտնում է Ռեմեդիումը:
 
Պլեգրիդիի բաղադրության մեջ առկա է պեգիլացված ինտերֆերոն բետա-1a: Այն ունի նոր մոլեկուլյար կառուցվածք, որը թույլ է տալիս երկարացնել դեղորայքի ազդման տևողությունը, այդ ձևով քչացնելով ներարկումների հաճախականությունը: Դեղամիջոցը կիրառում են ենթամաշկային ներարկման ձևով հատուկ աուտոներարկիչով շաբաթը երկու անգամ: Պլեգրիդին բարեհաջող փորձարկել են ավելի քան 1500 կամավորներ: Դեղամիջոցը արդյունավետ էր և չի առաջացրել լուրջ կողմնակի էֆեկտներ: Այսպիսով, դեղամիջոցի կիրառման մեկ տարվա ընթացքում ցրված սկլերոզի հաճախականությունը նվազել են 36%-ով: 
 
ԱՄՆ-ի և Եվրոպայի կարգադրող օրգաններ դիմումը տրվել է դեռևս 2013 թվականին: Այս տարվա մարտ ամսին ԱՄՆ-ի սննդի և դեղամիջոցների հսկման վարչությունը հայտնել է դեղորայքի դիմումի վերանայումը 3 ամսով երկարացնելու որոշման մասին: Եվրոպայի դեղորայքային միջոցների հսկման հանձնաժողովը անցած ամիս գրանցել է Պլեգրիդին:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ meddaily.ru