Էբոլա տենդի համաճարակն անգամ չի էլ մտածում կրճատել իր շրջանառությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ այս բռնկման արդյունքում մոտ 20000 մարդ կարող է տուժել: Իսկ վիրուսի լիկվիդացման համար դեռ կպահանջվի 6-9 ամիս ժամանակ, հաղորդում է Ռեմեդիումը: Առայժմ պաշտոնական վիճակագրությունը հայտնում է 3069-ի վարակվածների և 1552 մահացածների մասին:
 
Սակայն, իրականում տուժածների թիվը կարող է 2-4 անգամ ավել լինել: Կարևոր է նշել, որ հիվանդների 40%-ը վարակվել են վերջին 3 շաբաթների ընթացքում: Փորձագետները կոչ են անում հատուկ ուշադրություն դարձնել հատկապես մայրաքաղաքներում և մեծ նավահանգիստներում տենդի տարածման կանխման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկմանը: Վիրուսի վերացման համար միջազգային կազմակերությունների 750 փորձագետների և 12000 տեղական մասնագետների աշխատանքների համար ընդհանուր հաշվակներով կծախսվի մոտ 489 միլիոն դոլար:
 
Հիշեցնենք, որ տենդի բռնկումը սկսվել է այս տարվա մարտ ամսին Գվինեայում, որից հետո վիրուսը տարածվել է Լիբերիայում և Սիերա-Լեոնեում: Ապա այն ընդլայնել է իր շրջանակները՝ ներթափանցելով Նիգերիա: Վերջերս դեպքեր են գրանցվել նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Սակայն  այս դեպքում հիվանդները վարակված են եղել վիրուսի այլ շտամով: Այսինքն նրանք չեն հանդիսացել այս համաճարակի մասը:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ newsfiber.com