Վեց տարեկանից հետո շատ բան է փոխվում։ Երեխան դառնում է ավելի անկախ, երբեմն էլ նույնիսկ անհամբեր։ Նրա համար ավելի կարևոր է ընկերների կարծիքը։ Մեծանում է պատասխանատվության զգացումը այն գործերի ու երևույթների հանդեպ, որոնք կարևոր են թվում նրան։ Երբեմն նրան տանջում է սեփական խիղճը։ Նրան սկսում են հետաքրքրել այնպիսի բաներ, ինչպիսին է թվաբանությունը, շարժիչի կառուցվածքը և այլն։ Կարճ ասած, նա ազատագրվում է կախյալ վիճակից, որպեսզի հասարակության մեջ գրավի իրավահավասար քաղաքացու իր տեղը։ Հակադրության համար հիշեք 3-ից մինչև 5 տարեկան երեխային։ Նա բացահայտ պաշտում է ծնողներին։ Հավատում նրանց խոսքին, թե ինչն է լավ, ինչը՝ վատ, սեղանի շուրջը ընդօրինակում նրանց շարժուձևերը, հաճույքով հագնում այն, ինչ հագցնում են։ Նա օգտագործում է այն բառերը, որ լսում է ծնողներից, թեև ամեն ինչ չէ, որ հասկանում է։

Ինքնուրույնություն։ Վեց տարեկանից հետո երեխան շարունակում է խորապես սիրել ծնողներին, բայց աշխատում է ցույց չտալ։ Նրան դուր չի գալիս երբ իրեն համբուրում են, համենայն դեպս, ուրիշների ներկայությամբ։ Երեխան սառնությամբ է վերաբերվում նաև օտար մարդկանց, բացի նրանցից, որոնց համարում է <<հիանալի մարդիկ>>։ Նա չի ցանկանում, որ իրեն սիրեն որպես սեփականություն կամ <<հրաշալի մանուկ>>։ Նա ձեռք է բերում սեփական արժանապատվության զգացում և ուզում է, որ իրեն հարգեն։ Ձգտելով անկախ լինել ծնողներից, նա ավելի ու ավելի հաճախ իրեն հետաքրքրող հարցերով դիմում է օտար մարդկանց, որոնց վստահում է։ Եթե բնագիտության սիրելի ուսուցչից լսի, թե արյան կարմիր գնդիկներն ավելի շատ են, քան սպիտակները, ապա հորը ոչ մի կերպ չի հաջողվի համոզել նրան, որ այդպես չէ։ Այն, ինչ սովորեցրել են ծնողները չի մոռացվել, ավելին, նրա հոգում այնքան խոր արմատներ են գցել ծնողների սկզբունքները բարու ու չարի նկատմամբ, որ դրանք համարում է իր սեփական մտքերը։ Բայց զայրանում է, երբ ծնողները հիշեցնում են, թե ինչպես պետք է պահի իրեն, քանի որ ինքն էլ գիտի և ուզում է, որ իրեն համարեն գիտակից։

Վատ շարժուձևեր։ Երեխան դադարում է օգտագործել <<մեծահասակների>> բառերը, և նրա խոսակցական ոճը դառնում է փոքր-ինչ կոպիտ։ Նա ուզում է, որ իր հագուստն ու սանրվածքը նման լինեն ուրիշ երեխաների։ Կարող է դիտավորյալ չկոճկել օձիքն ու չկապել կոշկաքուղերը։ Կարող է իսպառ մոռանա լ, թե սեղանի շուրջ ինչպես պետք է ուտել, կեղտոտ ձեռքերով նստել ճաշելու, բերանը լիքը լցնել կամ պատառաքաղով քչփորել կերակուրը։ Նա կարող է ցրված տեսքով, ոտքով հարվածել աթոռին, վերարկուն նետել հատակին, դռները շրխկացնել կամ դուրս գալիս, մոռանալ ծածկել։ Նա փոխում է ընդօրինակման տիպարը. առաջ ընդօրինակում էր մեծահասակներին, իսկ հիմա՝ իր հասակակիցներին։ Նա հայտարարում է ծնողներից անկախ լինելու մասին։ Եվ խիղճն էլ մաքուր է, որովհետև բարոյական տեսակետից ոչ մի վատ բան չի անում։ Վատ շարժուձևերն ու վատ սովորությունները շատ են հուզում ծնողներին։ Նրանք մտածում են, թե երեխան մոռացել է այն ամենը, ինչ այնքան երկար սովորեցրել են։ Իրականում այդ փոփոխություններն ապացուցում են, որ երեխան ընդմիշտ յուրացրել է, թե ինչ բան է լավ վարքագիծը, այլապես չէր ընդվզի դրա դեմ։ Երբ երեխան զգա, որ ամրապնդել է իր անկախությունը, լավ վարքագիծը կվերականգնվի։ Իսկ այդ րնթացքում լավ ծնողները կարող են մխիթարվել, որ իրենց երեխան նորմալ զարգանում է։ Իհարկե, ոչ բոլոր երեխաներն են այդ տարիքում դառնում անհնազանդ։ Եթե ծնողներր մարդամոտ են, և երեխան էլ լավ հարաբերության մեջ է նրանց հետ, հավանաբար, ընղհանուր առմամբ չեն լինի խռովության ակնհայտ նշաններ։ Աղջիկների խռովությունը սովորաբար այնքան ցայտուն չի արտահայտվում, որքան տղաներինը։ Սակայն բոլոր դեպքերում, ավելի ուշադիր ուսումնասիրելիս, երեխայի վարքագծում ու շրջապատի նկատմամբ նրա վերաբերմունքի մեջ դուք կգտնեք որոշ փոփոխություններ։

Ի՞նչ անել։ Հավանաբար մատների արանքով կնայեք ձեզ զայրացնող մանրուքներին։ Բայց պետք է վճռական լինեք այն հարցերում, որոնք համարում եք կարևոր։ Եթե ստիպված եք հիշեցնել երեխային ձեռքերը լվանալու մասին, աշխատեք ասել ոչ թե հրամայական ձևով կամ դժգոհ տոնով, այլ հանգիստ, որպեսզի ավելի շատ համառության չհանդիպեք։

<<Գաղտնի ընկերություններ>>: Դրանք շատ տարածված են այդ հասակում։ Մի խումբ ընկերներ որոշում են հիմնել <<գաղտնի ընկերություն>>։ Նրանք հորինում են տարբերիչ նշաններ, նշանակում գաղտնի հանդիպումների վայրը, սահմանում կանոններ։ Նրանք կարող են մոռանալ հորինելու բուն գաղտնիքը, բայց, հավանաբար, գաղտնապահության գաղափարը կայանում է նրանում, որ կարիք են զգում ապացուցել, թե առանց մեծերի միջամտության կարող են ինքնուրույն կառավարել իրենց։

Ինչպե՞ս օգնել երեխային լինել մարդամոտ և արժանանալ կոլեկտիվի համակրանքին։ Դրա համար հարկավոր է ծննդյան օրից պահպա֊հևլ դաստիարակության հետևյալ սկզբունքները, չափից ավելի չհոգալ էրեխայի մասին, մեկ տարեկանից հետո ապահովել մանուկների միջավայրով, բավականաչափ ազատություն տրամադրել ինքնուրույնության զարգացման համար, նվազագույնի հասցնել փոփոխությունները տանը և մանկապարտեզում։ Թույլ տվեք, որ հնարավորության սահմաններում հագնվի, խոսի, խաղա, ունենա ծախսելու որոշ գումար և այլ բարիքներ, ինչպիսին ունեն շրջապատի երեխաները, նույնիսկ եթե ձեզ դուր չի գալիս նրանց դաստիարակությունը (իհարկե, չի կարելի թույլ տալ երեխային ընդօրինակել ընկերների վատ վարքը

Որքանով չափահաս մարդուն հաջողվում է ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ աշխատանքի վայրում, ընտանիքում, ծանոթների շրջանում, կախված է այն բանից, թե մանկության տարիներին որքանով է հաջողվել նրան հաշտ լինել երեխաների հետ։ Բարձր գաղափարներն ու սկզբունքները, որ ծնողները հաղորդում են երեխային, դառնում են նրա բնավորության մի մասը և ի վերջո դրսևորվում են, նույնիսկ եթե երեխան միառժամանակ հրապուրվել էր գռեհիկ խոսքերով ու կոպիտ շարժուձևերով։ Բայց եթե ծնողներին դուր չի գալիս այն շրջանը, որտեղ բնակվում են և երեխաները, որոնց հետ ընկերություն է անում իրենց որդին ու ներշնչում են նրան, թե հարևանների երեխաները արժանի չեն նրան, թույլ չեն տալիս բարեկամություն անել նրանց հետ, ապա հետագայում նա չի կարող շփվել մարդկանց հետ ու երջանիկ լինել։ Եթե երեխան դժվարանում է բարեկամներ գտնել, նրան կարող է օգնել դաստիարակը, դասերը կազմակերպելով, այնպես, որ երեխան կարողանա դրսևորել իր ընդունակությունները։ Այդ ժամանակ մյուս երեխաներր կգնահատեն նրա լավ հատկություններն ու կսիրեն նրան։ Երեխաների հարգանքը վայելող լավ ուսուցիչը կարող է խրախուսանքով նպաստել, որ երեխան արժանանա ընդհանուրի ճանաչողությանը։ Օգնում է նաև այն, եթե ուսուցիչը նրան նստեցնի դասարանում բոլորի հարգանքը վայելող աշակերտի կողքին կամ այնպիսի հանձնարարություններ տա, որ նա կատարի ընդհանուրի սերը նվաճած աշակերտի հետ։

Ծնողներն էլ, իրենց հերթին, կարող են շատ բանով օգնել։ Բարյացակամ ու հյուրասեր եղեք ձեր երեխայի ընկերների նկատմամբ, երբ նա նրանց հրավիրում է տուն։ Չմոռանաք հյուրասիրել, ընդ որում այնպիսի ուտելիքներով, որոնք դուր են գալիս երեխաներին։ Երբ րնտանիքով մեկնում եք զբոսախնջույքի, էքսկուրսիա, գնում եք կինո, հրավիրեք, նաև ձեր երեխայի ընկերներին (և ոչ միայն նրանց, ում դուք եք հավանում): Երեխաներն էլ մեծահասակների նման զուրկ չեն շահամոլությունից: Նրանց ավելի է դուր գալիս այն երեխան, որն աշխատում է հաճույք պատճառել իրենց։ Անշուշտ, երեխայի ճանաչողությունը չպետք է <<գնվի>>, նման ճանաչողությունը միևնույն է երկար չի շարունակվի, սակայն ձեր նպատակն է հնարավորություն տալ երեխային մտերմանալու իր հասակակիցների հետ, որոնք, ըստ երևույթին, չեն ուզում ընդունել նրան իրենց ընկերախումբը՝ այդ հասակին այնքան բնորոշ խմբակային դատվածության զգացմունքից դրդված։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am