Սույն թվականի հունիսի 2-ին  տրվեց «Շնչող պատեր» նախագծի մեկնարկը :

Այն առաջին անգամ իրականացվեց  ''Նորք''  ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցում:

Կազմակերպված դրամահավաքի արդյունքում ձևավորվեց 72000 դրամ (բյուջե) ,  և հնարավոր դարձավ 6 անհրապույր պատեր  նկարազարդել մուլտիպլիկացիոն հերոսների պատկերներով` շունչ տալով դրանց:

Ակցիայի նպատակը բուժվող երեխաների համար առողջ և գունեղ միջավայր ստեղծելն է` ապահովելու համար նրանց ժպիտը:

Նախագիծը կընդգրկի այլ բուժհաստատություններ ևս: Ակցիան շարունակական բնույթ է կրելու:

Շնորհակալություն ենք հայտնում Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի  սաներին՝ Նաջարյան Ինեսային, Կարամանուկյան Անիին, Պողոսյան Մարիաննային, Կարապետյան Հայկին, Երկանյան Գայանեին, Հայրապետյան Ալյոնաին, Սահակյան Արամին,Ասատրյան Անիին,Խաչատրյան Լիաննային,Նավասարդյան Անուշին, ովքեր սիրով ու ջերմությամբ իրենց տղանադի շնորհիվ նոր շունչ հաղորդեցին հիվանդանոցի պատերին:


Շնորհակալություն դրամահավաքի մասնակիցներին ` ի դեմ

"Հայ Օպտիկ" խանութ-սրահի,
"Իմ Դայակ"  կազմակերպության,
Doctors.am առողջապահական տեղեկատուի,
"Yerevan Home Care"  կազմակերպության,
Զավեն Քոլոյանի,
Լիդիա Այվազյանի,
Սաթենիկ Գրիգորյանի,
Գուրգեն Հայրյանի,
Քնարիկ Սարգսյանի,
Արևիկ Ուդումյանի,
Միքայել Պետրոսյանի:

Հարգելի բարերար, քո փոքրիկ ներդրումը կարող է մեծ գործի համար շատ կարևոր նշանակություն ունենալ:

Հաջորդ դրամահավաքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և դրամահավաքին մասնակցելու համար այցելեք Doctors.am-ի գրասենյակ (Բաղրամյան 1-ին փակուղի, 2 շենք 2-րդ հարկ) կամ զանգահարեք (+374 99) 042 604,(+374 94) 423 678 հեռախոսահամարներով:

Ստորև ներկայացված են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցի նկարազարդած պատերը:






Աղբյուրը՝ Doctors.am
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է Doctors.am կայքին: