Սադոմազոխիզմը սեքսուալ ակտիվության դրսևորում է, որն իր մեջ ներառում է ցավի, նվաստացման կամ կախյալության էլեմենտներ։ Երբ անհատը նախընտրում է լինել ռեցիպիենտը, այսինքն, երբ իրեն են ցավ պատճառում կամ նվաստացնում, ապա երևույթը համարվում է մազոխիզմ, իսկ երբ անհատը նախընտրում է լինել նման ստիմուլյացիայի աղբյուր՝ կոչվում է սադիզմ։ Հաճախ նույն մարդը սեռական հաճույք է ստանում և՛ սադիստական, և՛ մազոխիստական ակտիվությունից։ Թույլ արտահայտված սադոմազոխիստական դրսևորումները, որոնք կիրառվում են նորմալ սեռական ակտիվության ժամանակ գրգռումը ուժեղացնելու համար, ախտաբանական չեն համարվում։ Սադոմազոխիստական կատեգորիային են պատկանում միայն այն դեպքերը, երբ նման ակտիվությունը սեռական գրգռվածության կամ բավարարվածության հիմնական աղբյուրն է հանդիսանում։ Սեքսուալ սադիզմը պետք է տարբերակել սեռական զգացողության հետ կապ չունեցող դաժանությունից և չարությունից, որոնց դեպքում բռնությունը սեռական գրգռվածության նպատակով չի իրականացվում։
Ե՛վ սադիզմը, և՛ մազոխիզմը կարող են կրել ինչպես փսիխոտիկ, այնպես էլ պայմանական և խաղային բնույթ։
Մարդը, որի անունով կոչվում է այս սեռական խանգարումը՝ «սադիզմե, ֆրանսիացի արիստոկրատ և գրող մարկիզ Դոնաթիեն-Ալֆոնս-Ֆրանսուա դե Սադն է (1740-1814): Նա սեռական հաճույք էր ստանում՝ իր զոհերին ենթարկելով տարբեր բռնությունների։ Զոհերը սկզբնական շրջանում մարմնավաճառներ էին, իսկ հետո՝ երեխաներ։ Այդ է պատճառը, որ մարկիզ դե Սադը իր կյանքի մեծ մասը անց է կացրել Բաստիլիայում և հոգեբուժարաններում։ Նա իր հիվանդագին երևակայությունները և կյանքի փորձը շարադրել է բազմաթիվ վեպերում՝ «ժյուստինաե, «Սոդոմի 120 օրըե և այլն։
Սադիստները հիմնականում փսիխոպաթներ են. տիրելով զոհին, նա այլևս ի վիճակի չէ կառավարելու իր վարքը, կարծես փոխվում է եսը։ Նա ոչ միայն բռնաբարում է զոհին, այլև վնասում, երբեմն նույնիսկ սպանում է նրան, և այդ հակումից ետ կանգնելը գրեթե անհնար է։ Սադիստական դրսևորումները սերտորեն կապված են ագրեսիվության հետ։ Երբեմն մարդիկ բավարարում են իրենց թաքնված սադիստական մղումները սոցիալապես ընդունված սահմաններում։ Այսպես, որոշ սպորտաձևեր, ինչպիսիք են ըմբշամարտր, ձեռնամարտը, ինչպես նաև մարտաֆիլմերը՝ սադիստական մղումների բավարարման «ընդունելիե միջոցներ են։
Հոգեվերլուծաբաններր սադիստական մղումները դիտարկում են որպես սադոմազոխիզմի ակտիվ ձև, որն ավելի բնորոշ է տղամարդկանց։ Մազոխիստական մղումները, որոնց հատկանշական են պասիվությունր, բնորոշ են կանանց։ Այս դեպքում ակտիվություն է համարվում այն ամենը, ինչը նպատակին հասնելու համար մղում է որոշակի գործողությունների, միևնույն ժամանակ պասիվությունը համարվում է համբերության միջոցով նպատակին հասնելու տարբերակ։ Չնայած, այս ամենր չի նշանակում, որ սադիզմր ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, իսկ մազոխիզմը՝ կանանց։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ երկու տեսակի հակումներն էլ առավել հաճախ հանդիպում են տղամարդկանց մոտ։ Շատերի մոտ սադիստական մղումները դրսևորվում են միայն երևակայություններում՝ նպաստելով սեռական գրգռվածությանը։
Հակառակ սադիզմի, մազոխիզմը անհագ և կրքոտ ցանկությունն է՝ ենթարկվելու ցավային ազդակների, պատժի և նվաստացման։
«Մազոխիստե անվանումր ծագել է ավստրիական գրող և իրավաբան Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխի անունից (1836-1895), որը իր ապրումները նկարագրել է հայտնի «Վեներան Մեխախումե վեպում։ Զախեր-Մազոխը փոքր տարիքում շատ էր սիրում կարդալ քրիստոնյաների տանջանքների և տառապանքների մասին, որը նրան հասցնում էր տենդային վիճակի, ընդ որում՝ իրեն երևակայում էր զոհի դերում։
Մազոխիզմը, ի տարբերություն սադիզմի, սոցիալական վտանգ չի սպառնում։ Հոգեվերլուծաբանները մազոխիզմը դիտարկում են որպես սեփական անձի դեմ ուղղված ագրեսիա։ Նրանք հակված են այն մտքին, որ ցանկացած ագրեսիա իր մեջ ներառում է սեքսուալ բնույթ կրող սադիստական բաղադրիչ։ Այդ է պատճառր, որ սադիզմը և մազոխիզմը չեն տարանջատվում միմյանցից և դիտարկվում են իբրև մեկ խանգարում՝ սադոմազոխիզմ։ Սրանք մեկը մյուսին լրացնող սեքսուալպարաֆիլիաներ են։ Միևնույն անհատի մոտ կարող են հայտնաբերվել այս երկու տեսակի հակումներն էլ, և այս կամ այն դրսևորումը կախված է արտաքին պայմաններից և զուգրնկերոջ վարքային առանձնահատկություններից :
Սադոմազոխիստական բռնությունները և ստորացումը կամ նվաստացումը հաճախ կրում են պայմանական-խաղային բնույթ և կատարվում են փոխհամաձայնեցված։ Երբեմն միևնույն մարդու մոտ դիտվում է սեռական նախընտրության մեկից ավելի խանգարումներ, առանց նրանցից որևիցե մեկի գերակշռման։ Առավել հաճախ զուգակցվում են ֆետիշիզմը, տրանսվեստիզմն ու սադոմազոխիզմը։
Գոյություն ունեն նաև սեռական նախընտրության խանգարման հազվադեպ հանդիպող տեսակներ, ինչպիսիք են անպարկեշտ հեռախոսային զանգեր, արյունատար անոթների սեղմում սեռական գրգռվածության սաստկացման համար և այլն։
Աղբյուրը` sexology.am
ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ