Ս.Լ. Ռուբինշտեյնը դարձյալ գործունեության տեսության ներկայացուցիչ է, բայց նա դիտել է անձի մի որիշ կողմ՝ ինքնգիտակցությունը գործունեության հետ կապված: Այսինքն՝ անձի զարգացումը պայմանավորված է ինքնգիտակցման զարգացմամբ:

Ինքնագիտակցումը անցնում է մի քանի փուլով և զարգանում է ամբողջ կյանքի ընթացքում:

1-ին փուլը կապված է մեր ֆիզիկական մարմնի գիտակցման հետ: Երեխան ուսումնասիրում է իր մարմինը, նրա չափսերը, և սա շատ կարևոր է: Հիմնականում ձևավորվում է մինչև 3 տարեկանը:

2-րդ փուլը կապված է մարմնի շարժումների տիրապետման հետ, երբ երեխան կարողանում է իրեն ընկալել որոշակի տարածքում: Նա հասկանում է, որ տարածության մեջ ազատ է, այլ մի կետին կպած չէ:

3-րդ փուլը կապված է խոսքի հետ: Խոսքի միջոցով երեխան կարողանում է ինքն իր գործողությունները արտահայտել: Խոսքի միջոցով կարողանում ենք վերլուծել մեր զգացումները, մեր վարքը:

Ռուբինշտեյնը նաև նշել է, որ ինքնագիտակցությունը կապված է նաև հարաբերությունների գիտակցման հետ՝ ինչպիսի փոխհարաբերությունների մեջ է մարդը այլ մարդկանց հետ, շրջապատի առարկաների հետ, գործունեության ձևերի հետ, ինքն իր հետ: Հարաբերությունները, արարքները գիտակցվում են հետադարձ կապի միջոցով: Օրինակ` մարդ-բնություն հարաբերության ժամանակ, եթե ռեֆլեկսիա ենք անում, ապա բնությանը վերաբերում ենք ոչ թե որպես օբյեկտ, որը կարելի է օգտագործել, այլ գիտակցում ենք, որ կա հետադարձ կապ: Այստեղ կարելի է ասել, երկխոսություն է գնում մարդու և ծառի, ծաղիկի, բնության միջև:

Ռուբինշտեյնը դիտում էր մարդուն որպես կյանքի սուբյեկտ: Այսինքն՝ մարդը դիտվում է որպես ոչ թե միայն գործունեության սուբյեկտ, իմացության սուբյեկտ, շփման սուբյեկտ, այլև մարդը իր գործունեության շնորհից կարողանում է  իտել իմաստավորելով: Բայց դա չի նշանակում միայն դիտել պասիվ վիճակում, այլ դիտում է՝ իմաստավորելով դիտածը: Իր գիտակցության շնորհիվ մարդը հնարավորություն ունի կողքից նայել կյանքին՝ վերլուծել և իմաստավորել տեսածը: Եվ պարտադիր չէ, որ նա անմիջականորեն մասնակցի իրավիճակին կամ տեսնի այն, այլ մարդը կարողանում է իրեն իրավիճակից դուրս հանել և տեսնել կողքից:

Մարդը իր տեսածը համարում է կամ տրագիկ, կամ կոմիկ, կամ դրամատիկ, և ըստ այս երեք տեսանկյունի, պայմանավորված է մարդու գործունեությունը, վարքը: Եվ կարևոր է կարողանալ ըստ իրավիճակի, պահի, գիտակցել կյանքը այս երեք ձևերից մեկով: