Ռորշախի թեստը նախատեսված է անձի ոաումնասիրության համար։ Առ այսօր գոյություն ունեցող բոլոր թեստերից լավագույնն է համարվում, չնայած սովորաբար օգտագործվում է այլ մեթոդների հետ զուգորդված։ Եվ իսկապես, ուսումնասիրվող անձի մասին առավել լրիվ պատկերացում կազմելու համար հոգեբանը ամենից հաճախ օգտագործում է թեստերի մի խումբ, ինչպես նաև թեստերից յուրաքանչյուրի արդյունքների վերահսկողության և փորձարկման մի շարք եղանակներ։

Ռորշախի կամ թանաքի բծերի թեստն այդպես է կոչվում, որովհետև մշակվել է շվեյցարացի գիտնական դոկտոր Հերման 1-որշախի կողմից։ Թեստը կազմված է թանաքի գունավոր և սև տասը բծերից, որոնք համաչափորեն տպված են սպիտակ թղթի վրա։ Հետազոտվող մարդը պետք է նայի այդ բծերից յուրաքանչյուրին և ասի, թե այնտեղ ինչ է տեսնում կամ ինչ է հիշեցնում իրեն թանաքի այդ բիծը։ ճիշտ այնպես, ինչպես ամառային պարզկա օրը նայում են երկնքում լալացող ամպերին և այնտեղ հայտնաբերում նավ, սրարշավ գնացող հեծյալ և հազարավոր այլ առարկաներ հիշեցնող ինչ-որ բան։ Ընդ որում՝ յուրաքանչյուր մարդ տեսնում է յուրովի։

Թեստը չափազանց պարզ է ու մատչելի յուրաքանչյուրին։ ճիշտ է, այդ բծերի մեջ որևէ բան տեսնելու համար մեկին անհրաժեշտ է լինում 10 րոպե, իսկ մյուսին՝ մի քանի ժամ։ ժամանակային սահմանափակումներ բոլորովին չկան, նախապես պատրաստվելը հնարավոր չէ, այդ պատճառով էլ պատասխանները երբեք ճիշտ կամ սխալ չեն լինում։ Դրանք միշտ օբյեկտիվ են լինում։ Հավաքելով դրանք և նշելով, թե ինչքան ժամանակ է ծախսվել, հոգեբանը վերլուծում է ստացված ողջ նյութը և եզրակացություններ է անում փորձարկվողի անձի մասին։
 
Բայց թեստերի այս համակարգը ինչպե՞ս կարրող է ինչ-որ բան հաղորդել մարդու ապրումների, դառնությունների, իրականության հետ ունեցած հարաբերությունների մասին։ Սկզբում համառոտակի դիտարկենք այս մեթոդի տեսական նախադրյալները, իսկ հետո մի քանի օրինակ կբերենք։ Ռորշախի թեստի հիմքում ընկած հիմնական միտքը շատ պարզ է. ինչ էլ անելիս լինենք, ամեն ինչում, այսպես թե այնպես բացահայտում ենք ինքներս մեզ, մեր բնավորությունը, հոգեկանը, ցանկություններն ու ձգտումները։ Ճիշտ է, մեր շատ արարքներ բավականին ստերեոտիպ են և պայմանական։

Օրինակ` եղանակի, առողջության, կիրակի օրվա մեր ժամանցի մասին խոսակցությունները։ Սակայն ուշադիր ուսումնասիրողը նման (սովորաբար՝ միանգամայն անդեմ) խոսակցություններում նույնպես շատ բան կգտնի։ Թեկուգ օրինակ, այն, որ մեզ առանձնապես ոչինչ չի հուզում, ոչինչ չի անհանգստացնում։ Եվ դա ճիշտ է. մենք հազիվ թե սկսենք երկար-բարակ խոսել եղանանակի մասին, եթե, ասենք, գործազուրկ էինք կամ ծանր ապրումների ուրիշ լուրջ պատճառներ ունենայինք։

Այլ կերպ ասած՝ մեր կատարած բոլոր գործողություններում չէ, որ հավասար չափով դրսևորվում է մեր անձը։ Գիտենք նաև, հաճախ մեր վարքը պայմանավորված է տվյալ պահի հանգամանքներով։ Օրինակ, վերհիշելով երեկ երեկոյան տրված ճաշկերույթը, դուք ասում եք. \"Այսինչ պարոնը սարսափելի ձանձրալի մարդ է\"։ Ձեր կինը, լավ ճանաչելով ձեզ, հազիվ է զարմանքը զսպում` ասելով.

\"բայց նայելով, թե ինչպես էիք զրուցում, կարելի էր կարծել, թե դու այդ զրույցից հսկայական հաճույք էիր ստանում...\":

Եվ իսկապես, մենք միշտ չէ, որ դեն ենք նետում մեր դիմակը՝ երևան հանելով մեր իսկական զգացմունքները։ Ամենից լավ մենք բացահայտվում ենք այնպիսի իրադրության մեջ, երբ մեզ պայմանականությունների շրջանակներում չեն սահմանափակում։ Ահա թե ինչու մեր անձի ճանաչմանը ամենից ավելի նպաստում է բոլորովին անծանոթ, անսովոր մեր կենսափորձի մեջ չտեղավորվող ինչ-որ բան, իսկ եթե դա նաև անվնաս, չեզոք բան է, ապա մենք մեզ միանգամայն ազատ ենք զգում։ Բացի դրանից, որևէ ոչ պարզ ու անորոշ երևույթի նկատմամբ մեր հակազդումը էլ ավելի ինքնաբուխ է լինում, իսկ հոգեբանի համար՝ առավել նշանակալից։

Օրինակ` մարդկանցից մեկը, դիտելով որևէ սենյակ, ասում է, որ այն իր վրա հաճելի տպավորություն է թողնում, իսկ մյուսն այլ կարծիք է հայտնում. ոչ շատ տխուր սենյակ է։ Նայելով որևէ ժամանակակից շինության, ապակեպատ, փայլփլուն ճակատին, մեկը տեսնում է նորագույն ճարտարապետության հիանալի նմուշ, երկրորդն այն ընկալում է որպես մի հսկայական ակվարիում, իսկ երրորդն ընդհանրապես իրեն լավ չի զգում, նրան թվում է, թե շենքը հարկ եղած չափով ամուր չէ։ Չորրորդը մտածում է այն մասին, թե ինչպիսի ծանր աշխատանք է շենքի բոլոր ապակիները լվանալը, հինգերոդը, անտարբեր հայացքը սահեցնելով շենքի ճակատի վրայով, ուսերն է թոթվում, վեցերորդը այնտեղ բացառապես թերություններ է տեսնում և այլն։

Թվում է, թե այդ մարդիկ նույն բանին են նայում, բայց նրանց դատողությունները տարբեր են։ Ուրեմն այն, ինչ մենք տեսնում նք, միայն մի մասն է այն ամենի, ինչ կարելի է տեսնել, և առաջին հերթին այն, ինչը հենց մենք ենք տեսնում։ Ընդ որում՝ տեսնում են ոչ թե միայն մեր աչքերը, այլև մեր սոցիալական \"ես\"-ը` մեր ողջ կենսափերձի, կյանքի և մարդկանց մասին մեր պատկերացումների օգնությամբ։ Խնդրի էությունն այսպիսին է. այն ամենի մեջ, ինչ տեսնում ենք կամ, ավելի ճիշտ, ինչպես ենք տեսնում և ինչպես ենք գնահատում մեր տեսածը, անպայման արտացոլվում է մեր անձը։

Այդպես է կատարվում նաև Ռորշախի թեստի օգնությամբ երեխայի փորձարկումը։ Նրա պատասխաններն ուշադրությամբ ուսումնասիրվում են։ Այդ նպատակով դրանք ըստ բովանդակության համակարգվում և մի քանի տեսակների են բաժանվում` կախված այն բանից, թե խոսքն ինչի մասին է. նրա կողմից դիտվող ամբողջ նկարի, թե՞ նրա մեծ կամ փոքր մասերի, գույնի, ձևի, շարժումների, մարդկային պատկերների մասին և այլն։ Որոշ պատասխաններ սովորական են, իսկ մյուսները` ինքնատիպ և այլն։

Ռորշախի թեստի օգնությամբ մասնագետներն ուսումնասիրել են միլիոնավոր մարդկանց, այնպես որ, այսօր մարդու անձի մասին կարող ենք դատել ըստ այն հանգամանքի, թե նա ինչպես Է ընկալում թանաքի բծերը, ճիշտ այնպես, ասես եթե մարդուն առաջարկեինք, որպեսզի նա որոշակի ծածկագրի օգնությամբ պատմի իր մասին։ Անհատական պատասխանների այդ ծածկագրի վերծանումը բավականին բարդ աշխա-տանք Է, բայց նրա որոշ կողմեր միանգամայն հասկանալի են նաև ոչ մասնագետ մարդկանց։ Վերցնենք ծայրահեղ դեպք։ Եթե 25 կամ 30 հարցերի պատասխանելիս մարդն այնպիսի պատասխաններ Է տալիս, որոնցից ոչ մեկը նման չէ հազարավոր այլ մարդկանց տված պատասխաններից ոչ մեկին, ապա ի՞նչ եզրակացության պետք է հանգենք։ Մենք, հավանորեն, պետք է եզրակացնենք, որ նա կա\'մ շատ ինքնատիպ և բացառիկ ստեղծագործական ընդունակություններով օժտված մարդ է, կա\'մ էլ տառապում է շատ ծանր հոգեկան հիվանդությամբ։ Չէ՞ որ շատ դժվար է համաձայնության գալ և հաշտ ապրել շրջապատի հետ, եթե ամեն ինչի այն աչքերով չես նայում, ինչ մյուսները։

Վերցնենք մեկ ուրիշ օրինակ։ 12 տարեկան տղան առաջարկված 35 նկարներից ոչ մեկում և ոչ մի անգամ մարդկային պատկեր հիշեցնող ոչինչ չտեսավ։ Արդյոք ճիշտ չի՞ լինի Ռորշախի թեստի հիման վրա եզրակացնել, որ այդ երեխայի զարգացումը արգելակված է և նրա ու շրջապատի մարդկանց միջև շատ տհաճ հարաբերություններ են ստեղծվել։ Մեկ այլ տղա նույն բծերի մեջ տարբեր տեսակի կառուցվածքներ է հայտնաբերում, դրսևորում է ձևի շատ զարգացած զգացում, տարածական երևակայություն, գույներին ՝ շատ հետաքրքիր մեկնաբանություններ Է տալիս։ Նրա պատասխաններում սովորականի և ինքնատիպի համամասնությունը բնականոն Է։ Եթե այդպես Է, ապա օրինաչափ չի՞ լինի եզրակացնել, որ այդ երեխան շատ խելացի Է, հոգեպես հավասարկշռված և ազատ ու անկաշկանդ Է օգտագործում իր խելքը։

Սա միայն մեկ և շատ համեստ օրինակ է, որը ցույց Է տալիս, թե Ռորշախի թեստի հիման վրա ինչ եզրակացություններ կարելի անել։ Իրականում այդ թեստը թույլ Է տալիս հանգել անհամեմատ ավելի բարդ եզրակացությունների։ Թեև յուրաքանչյուր կոնկրետ դեպքում թեստավորման արդյունքները միշտ չէ, որ նույն չափով օգտակար են լինում այնուամենայնիվ, դրանց մեծ մասը դրվում է ուսումնասիրվող մարդու անձի կարևորագույն   ոաումնասիրությունների   հիմքում: Արդեն փորձը սկսելուց և արդյունքները դիտարկելուց մի քանի ժամ անց որոշակի հստակությամբ կարելի է դատել փորձարկվողի  հոգեկան  հավասարակշռվածության մասին։ Բավականին թվով փորձեր են արվել  Ռորշախի  թեստի  օգնությամբ միաժամանակ մի քանի անձնավորությունների ուսումնասիրության ուղղությամբ և այդ փորձերից  մի  քանիսը  հաջողությամբ  են պսակվել, սակայն լավագույն ցուցանիշներ, այնուամենայնիվ, ստացվում են յուրաքանչյուրին առանձին հետազոտելիս։

Նյութը՝ Ալան Ֆրոմի ''Այբուբեն ծնողների համար''գրքից

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am