Էմպատիան (ապրումակցություն) այլ մարդու վիճակի ըմբռնումն է ապրումակցման կամ կարեկցանքի ձևով։ էմպատիան սոցիալ-հոգեբանական երևույթ է, որն առաջանում է մարդ-մարդ, մարդ-կենդանի փոխներգործության, ինչպես նաև արվեստի ստեղծագործությունների ընկալման ընթացքում։ Որպես անհատական հոգեբանական հատկություն՝ էմպատիան բնութագրում է մարդու կարեկցելու ընդունակությունը։

Էմպատիան հանդիսանում է հաղորդակցման հիմքը։ Հաղորդակցման գործընթացում այն միջանձնային հարաբերությունները դարձնում է հավասարակշռված, մարդու վարքը դարձնում է սոցիալականորեն պայմանավորված։ էմպատիայի զարգացումը հանդիսանում է կարևորագույն գործոն այնպիսի գործունեությունների հաջողության համար, որոնք պահանջում են ներթափանցել դիմացինի աշխարհը (հոգեբանություն, մանկավարժություն, արվեստ, բժշկություն, ժուռնալիստիկա և այլն)։

Էմպատիայի գնահատման հարցարանը առաջին անգամ առաջարկվեց Ա. Մեհրաբյանի և Ն. Էպշտեյնի կողմից։ Առաջնային տարբերակի համեմատությամբ փոփոխված է պատասխանների սանդղակը, հանված են այն հարցերը, որոնք վերջնական, հանրագումարային միավորների հետ չեն գտնվում կոռելյացիոն (համահարաբերակցական) կապի մեջ, կազմվել է ստանդարտ գնահատականների վերամշակման աղյուսակ։

Նպատակը։ Այս աշխատանքի նպատակն է Ա. Մեհրաբյանի և Ն. էպշտեյնի հարցարանի օգնությամբ տիրապետել էմպատիայի ախտորոշման մեթոդին։
Հարցարանը պարունակում է 25 դատողություն, հետազոտվողը պետք է գնահատի դրանցից յուրաքանչյուրի հետ իր համաձայնության աստիճանը։

Աշխատանքի հերթականությունը։ Հետազոտվողին տրվում է պատասխանի թերթիկը (ձև1)։ Պետք է ընթերցել հրահանգը. «Կարդացեք ներքևում նշված դատողությունները և կողմնորոշվելով, թե ինչպես կվարվեիք նման իրավիճակում՝ արտահայտեք Ձեր համաձայնության կամ անհամաձայնության աստիճանը դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ։ Պատասխանների թերթիկի համապատասխան սյունակում կատարել նշում»։

Արդյունքների մշակում և տվյալների վերլուծություն։ Արդյունքների մշակումը կատարվում է բանալու համաձայն։ Յուրաքանչյուր պատասխանի համար տրվում է 1, 2, 3 կամ 4 միավոր, ապա գումարման եղանակով հաշվվում է էմպատիայի արտահայտվածության աստիճանը, որը կատարվում է «թերի մշակված» միավորները ստանդարտ գնահատականների վերածման աղյուսակի միջոցով։

Ստուգողական հարցեր

1. Ինչ է էմպատիան։
2. Ինչ օբյեկտների նկատմամբ մարդը կարող է ապրել էմպատիա։
3. Գործողության ո՞ր տեսակներում է էմպատիան համարվում մասնագիտական կարևոր որակ և ինչո՞ւ։

Ազգանուն, անուն, հայրանուն______________________________________________   
սեռ________________տարիք______________________ամսաթիվ________________


Հարցարան

1. Ես տխրում եմ, երբ տեսնում եմ, որ անծանոթ մարդն իրեն միայնակ է զգում օտար մարդկանց միջավայրում։
2. Ինձ համար հաճելի չէ, երբ մարդիկ չեն կարողանում զսպել իրենց և բացահայտ արտահայտում են իրենց զգացմունքները։
3. Երբ ինչ-որ մեկը իմ կողքին նյարդայնանում է, ես նույնպես սկսում եմ նյարդայնանում:
4. Ես գտնում եմ, որ երջանկությունից լաց լինելը հիմարություն է։
5. Ես սրտիս մոտ եմ ընդունում ընկերներիս պրոբլեմները։
6. Երբեմն սիրո մասին երգերը ինձ մոտ շատ զգացմունքներ են առաջացնում։
7. Ես շատ կհուզվեի, եթե ստիպված լինեի ինչ-որ մեկին հայտնել նրա համար տհաճ լուր:
8. Իմ տրամադրության վրա մեծ ազդեցություն են ունենում շրջապատի մարդիկ։
9. Ես շատ կցանկանայի ստանալ մասնագիտություն՝ կապված մարդկանց հետ շփման, հաղորդակցման հետ։
10. Ինձ համար հաճելի է դիտել, թե ինչպես են մարդիկ նվերներ ընդունում։
11. Երբ տեսնում եմ լաց լինող մարդ, ինքս էլ եմ վշտանում։
12. Լսելով որոշ երգեր՝ ես երբեմն ինձ երջանիկ եմ զգում։
13. Երբ գիրք եմ կարդում (վեպ, պատմվածք և այլն), այնպես եմ ապրում այդ ամենը, կարծես դա տեղի է ունենում իրականում։
14. Երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկի հետ վատ են վարվում, ես միշտ զայրանում եմ։
15. Ես կարող եմ հանգիստ լինել նույնիսկ, երբ շուրջս բոլորը հուզվում են։
16. Ինձ հաճելի չէ (տհաճ է), երբ մարդիկ կինոնկար դիտելիս հոգոց են հանում և լաց են լինում։
17. Երբ որոշում եմ կայացնում, այլ մարդկանց վերաբերմունքը դրա նկատմամբ, որպես կանոն, դեր չի խաղում։
18. Ես կորցնում եմ հոգեկան հանգիստս, երբ ինձ շրջապատողները ինչ-որ բանից ճնշված են:
19. Ես ինձ վատ եմ զգում, երբ տեսնում եմ մարդկանց, որոնք մանրուքների պատճառով հմտությամբ վշտանում են։
20. Ես շատ եմ վշտանում, երբ տեսնում եմ կենդանիների տանջանքները։
21. Հիմարություն է ապրումներ ունենալ այն բանի համար, ինչ տեղի է ունենում կինոյում կամ ինչ կարդացել ես գրքում։
22. Ես շատ եմ վշտանում, երբ տեսնում եմ անօգնական ծեր մարդկանց։
23. Ես շատ ապրումներ եմ ունենում, երբ ֆիլմ եմ դիտում։
24. Ես կարող եմ անտարբեր մնալ շրջապատի ցանկացած հուզմունքի նկատմամբ
25. Փոքր երեխաները լաց են լինում առանց պատճառի։

 

Պատասխանների թերթիկ

 

 

Դատողության համարը Այո (միշտ) Ավելի շուտ այո, քան ոչ (հաճախ) Ավելի շուտ ոչ, քան այո (հազվադեպ) Ոչ (երբեք)
1        
2        
         
...        
         
25        

 

 

Առաջնային միավորների վերահաշվարկման աղյուսակ

 

  1 2 3 4 5 6 7 8 9 10
Ստանդարտ տոկոսը 2,28 4,40 9,19 14,98 19,15 19,15 14,98 9,19 4,40 2,28
Տղամարդիկ ≤ 45 46-51 52-56 57-60 61-65 66-69 70-74 75-77 79-83 ≥ 84
Կանայք 58-63 64-67 68-71 72-75 76-79 80-83 84-86 87-90 ≥ 91

 

Բանալի

>

Դատողության համարը Այո (միշտ) Ավելի շուտ այո, քան ոչ (հաճախ) Ավելի շուտ ոչ, քան այո (հազվադեպ) Ոչ (երբեք)
1 4 3 2 1
2 1 2 3 4
3 4 3 2 1
4 1 2 3 4
5 4 3 2 1
6 4 3 2 1
7 4 3 2 1
8 4 3 2 1
9 4 3 2 1
10 4 3 2 1
11 4 3 2 1
12 4 3 2 1
13 4 3 2 1
14 4 3 2 1
15 1 2 3 4
16 1 2 3 4
17 1 2 3 4
18 4 3 2 1
19 4 3 2 1
20 4 3 2 1
21 1 2 3 4
22 4 3 2 1
23 4 3 2 1
24 1 2 3 4
25 1 2 3 4

 

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am