Ըստ Ժնևի համալսարանական հիվանդանոցի աշխատակիցների մարզական երաժշտական ծրագիրը, որ ստիպում է գործել թե՛ գիտակցությունը, և թե՛ մարմինը, բարելավում է տարեց մարդկանց ուղեղի աշխատանքը և տրամադրությունը:  Ինչպես նշում է Reuters-ը, ավելի վաղ ապացուցվել է, որ ռիթմիկ մարմնամարզությունը օգնում է կրճատել ընկնելու վտանգը և քայլվածքը դարձնում է առավել կայուն: 

Էմիլ Ժակ-Դալկրոզի կողմից ստեղծված այս մեթոդը հնարավորություն է տալիս զարգացնել ռիթմի զգացողությունը, այսինքն՝ կոորդինացիան նյարդային և մկանային գործունեության միջև:  Մարդը պետք է իդեալական տարբերակում կարողանա երաժշտության ներքո հստակորեն կատարել տարբեր առաջադրանքներ և առանձին շարժումներ:  Այս մեթոդի ստուգման ընթացքում 75 տարեկան 134 մարդկանցից կազմված խումբը բաժանվել է երկու ենթախմբերի:  

 Առաջինը ստուգիչ ենթախումբն էր, իսկ երկրորդը՝ պետք է անցներ երաժշտության տակ՝ այդ ընթացքում բռնելով հարվածային գործիք:  Պահանջվում էր, որպեսզի նրանք արագ հակազդեին երաժշտական ռիթմի փոփոխություններին:  Կային նաև արագ հակազդման առաջադրանքներ՝ շարժումների սկիզբը կամ ընդհատումը, քայլքի արագության փոփոխությունն ըստ հրահանգի, քայլերի համադրումը մեղեդու երկար և կարճ ձայների հետ:

Մարզումները շարունակվեցին 25 շաբաթ՝ շաբաթական մեկ ժամ: Կես տարի հետո երկրորդ խմբից 66 մարդու մոտ բարելավվեց ճանաչողական ֆունկցիաների ցուցանիշները և նվազեց տագնապը: 

Թարգմանված նյութի սկզբնաղբուրը՝ Doctors.am
Նյութը՝ medportal.ru