Ուղիղ եթեր. Հունիսի 25, ժամը՝17:00

  • 100 և ավելի փռշտոց,
  • արցունքահոսություն,
  • քթահոսություն,
  • խեղդոցի զգացողություն....

Այո,՛ մենք հասկանում ենք, թե ալերգիաները որքան են գցում Ձեր կյանքի որակը, գիտենք, որ կուտակված շատ հարցեր ունեք...և դա հաշվի առնելով կազմակերպել ենք ֆեյսբուքյան ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «Հերացի» №1 համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանի հետ:

Ձեզ հուզող հարցերը կարող եք ուղարկել մեր ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերին, գրել մեկնաբանություններում կամ ուղղել հենց ուղիղ եթերի ընթացքում: