Քթարտադրության (լորձի) գույնն, իրականում,  շատ բան կարող է ասել ձեր առողջության մասին: Թեպետ, բժիշկները հազվադեպ են քթի լորձն օգտագործում որպես հիվանդության առաջնային ախտորոշման մեթոդ, այնուամենայնիվ, լորձի տարբեր գույներ ունեն տարբեր նշանակություն.

Մաքուր կամ թափանցիկ: Սա համարվում է նորմալ: Այս դեպքում լորձը հիմնականում պարունակում է ջուր՝ սպիտակուցներով, հակամարմիններով և լուծված աղերով, որոնք ձեր քթի հյուսվածքներն արտադրում են 24/7 ռեժիմով:

Սպիտակ: Սա նշանակում է, որ ձեր «քիթը լիքն է»: Քթի այտուցված, բորբոքված հյուսվածքները դանդաղեցնում են լորձի արտահոսքը, ինչի արդյունքում այն կորցնում է խոնավությունը և դառնում ավելի խիտ: Սա կարող է լինել ռնգային վարակի կամ մրսածության նշան:

Դեղին: Մրսածությունը կամ վարակը զարգանում է և դրանց դեմ պայքարող բջիջները շտապում են դեպի վարակի օջախ: Դրանց թվում են նաև արյան սպիտակ բջիջները, որոնք հյուծվելուց հետո տեղափոխվում են լորձաթաղանթ՝ լորձին տալով դեղնավուն երանգ:

Կանաչ: Ձեր իմունային համակարգն, իսկապես, փորձում է պայքարել: Լորձը խիտ է, մեռած և հարուստ սպիտակ բջիջներով: Կարելի է բժշկի դիմել, քանի որ վարակի մեծ հավանականություն կա: Իսկ ջերմության կամ սրտխառնոցի դեպքում, շտապ դիմեք բժշկի:

Վարդագույն կամ կարմիր: Սա արյուն է: Ձեր քթի հյուսվածքներն ինչ-որ խնդիր ունեն, գուցե այն չոր է կամ գրգռված:

Շագանակագույն: Սա ևս կարող է արյուն լինել, բայց մուգ երանգի:

Սև: Եթե դուք ծխող չեք կամ թմրանյութ չեք օգտագործում, ապա սև լորձը կարող է սնկային լուրջ վարակի նշան լինել:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland Clinic,