Քնի ժամանակ մարմնի շարժումները չգիտակցված են: Մենք չենք կարող դրանք կառավարել: Նայելով դիմացինի քնած դիրքին` կարող ենք որոշակի հետաքրքիր տվյալներ իմանալ նրա մասին:




 Էմբրիոնալ-այսպիսի դիրք են ընդունում այն մարդիկ, ովքեր կարիք ունեն պաշտպանության, նրանք բնազդաբար փորձում են պաշտպանել իրենք իրենց` կորանալով որքան հնարավոր է` դառնալով լրիվ խխունջանման: Դա նաև վկայում է նրանց տագնապայնության բարձր ցուցանիշի մասին:




 Կիսաէմբրիոնալ-վերը նշված դիրքից տարբերվում է մարմնի մի փոքր թուլացվածությամբ: Ոտքերը այդքան էլ լարված չեն լինում, և մարմինը ավելի հանգիստ վիճակում է լինում: Կիսաէմբրիոն վիճակում քնելը նորմա է: Մեզ բոլորիս էլ բնորշ է պաշտպանություն փնտրելը, բայց դրա հետ մեկտեղ մենք չենք վախենում, հավասարակշռված ենք, օբյեկտիվ և ունակ ենք հաղթահարել մեր առջև կանգնած խնդիրները:




 Փորի վրա- այս դիրքով քնել նախընտրող մարդը փորձում է կառավարել ամեն ինչ և ամեն մեկին: Նա կարծես իր մարմնով ծածկում է ողջ տարածքը` փորձելով այն գրավել: Այսպիսի մարդիկ ակտիվ են, փոքր-ինչ ագրեսիվ, իշխանասեր:



 Մեջքի վրա-սա ամենաթուլացած դիրքն է: Սովորաբար շատ քչերն են կարողանում այս դիրքով քնել: Այն հուշում է, որ անձը իրեն զգում է հարմարավետ, վստահ, որ իրենց բացարձակ ոչինչ չի անհանգստացնում: Բայց սրա հակառակ կողմը դա անպատասխանատվությունն է և սեփական խնդիրները ինքնուրույն լուծելու ունակ չլինել է: