Քիմիոթերապիաn տարբեր ծագման ինֆեկցիոն հիվանդությունների բուժումն է, մակրոօրգանիզմում համապատաս-խան հարուցիչների աճը և բազմացումը ընտրողաբար ճնշող պրեպարատների (քիմիոթերապեվտիկ պրեպարատներ) օգնությամբ՝

- մկնդեղի ածանցյալներ (սալվարսան, նեոսալվարսան)

- հակամետաբոլիտներ (սուլֆանիլամիդներ, իզո-նիկոտինաթթվի, ազոտային հիմքերի անալոգներ)

- հակաբիոտիկներ՝ մի շարք սնկերի, շողասնկերի, բակտերիաների, կողմից սինթեզված արտահայտ-ված հակաբակտերիալ, որոշ դեպքերում հակա-ուռուցքային ազդեցությամբ միացություններ են: Նման ազդեցությամբ օժտված բուսական ծագման նյութերը անվանվում են ֆիտոնցիդներ:

Քիմիոթերապիայի հիմունքները

- տոքսիկ ազդեցության բացակայություն մարդու օրգանիզմի վրա, ինչը որոշվում է քիմիոթերա-պևտիկ ինդեքսի (ՔԻ) օգնությամբ՝ ՔԻ=min. թերապևտիկ դոզա/max տանելի դոզա
- ընտրողական բակտերիացիդ կամ բակտերիա-ստատիկ ազդեցություն միկրոօրգանիզմի վրա, ինչը պայմանավորված է պրեպարատի կենսա-բանական ակտիվությամբ (ԿԱ) և դրսևորվում է հակամանրէային սպեկտրով: ԿԱ-ը չափվում է ազդեցության միավորներով (ЕД – единица дейст-вия), որը սովորաբար համապատասխանում է քիմապես մաքուր պրեպարատի 1մկգ-ին՝ 1ЕД =1մկգ;

- նրանց երկարատև կիրառությունը հնարավո-րինս չպետք է պայմանավորի մանրէների հակաբիոտիկակայուն շտամների առաջացումը;

Հակամանրէային ազդեցության սպեկտր

- Հակաբակտերիալ
a) լայն սպեկտր (ամինոգլիկոզիդներ, տետրացիկ-լիններ)
b) նեղ սպեկտր (բենզիլպենիցիլիններ)

- Հակասնկային - ամֆոտերիցին, նիստատին

- Հակապարազիտար – ֆումագիլին

- Հակաուռուցքային – ռուբոմիցին, միտոմիցին C

- Հակավիրուսային – օկսոլին, տետրոֆեին, ռեմանտադին, ացիկլավիր:

ՀԲ-ների ազդեցության մեխանիզմները

- Բջջապատի սինթեզի ճնշում՝ β լակտամներ;

- Սպիտակուցի սինթեզի ճնշում՝ ամինոգլիկոզիդ-ներ, տետրացիկլիններ, մակրոլիդներ;

- Նուկլեինաթթուներ սինթեզի ճնշում՝ ռիֆամիցին;

- ՑԹ-ի ֆունկցիայի խանգարումներ՝ պոլիեններ, պոլիմիքսիններ:

Քիմիոթերապիայի բարդությունները

- Տոքսիկ ազդեցություն, որը պայմանավորված է պրեպարատի քիմիական կառուցվածքով, դոզայով, ներարկման եղանակով, հիվանդի վիճակով և այլն՝

ա) հեպատոտոքսիկ (տետրացիկլին),

բ) նեֆրոտոքսիկ (ամինոգլիկոզիդներ),

գ) օտոտոքսիկ,

դ) հեմատոտոքսիկ,

ե) էմբրիոտոքսիկ:

- Դիսբակտերիոզ:

- Ազդեցություն իմուն համակարգի վրա:

- Ալերգիաներ:

- Մանրէների L-ձևերի առաջացում:

- Մանրէների հակաբիոտիկակայուն շտամների առաջացում:

Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը պայմանավորված է՝

- միկրոօրգանիզմների տեսակային պատկանելու-թյամբ - պրեպարատի ազդեցության համար թիրա-խի բացակայություն, ինդուկցված ֆերմենտներ (ֆենոտիպային փոփոխականություն):

- մուտացիաներ

- գենետիկական ռեկոմբինացիաներ:

Պայքար հակաբիոտիկակայուն շտամների դեմ

- նոր արդյունավետ հակաբակտերիալ պրեպարատների ստեղծում;

- միջոցառումներ հակաբիոտիկակայուն շտամների տարածման կանխման նպատակով;

- հակաբիոտիկազգայունության որոշում;

- հակաբիոտիկների անհարկի կիրառության սհմանափակում:

Հակամետաբոլիտներ

- Սուլֆանիլամիդներ - Ստրեպտոցիդ, Նոր-սուլֆազոլ, Սուլֆադիմեզին, , Սուլֆադիմետօքսին, Ուրոսուլֆան: Կոմբինացված՝ Բակտրիմ = Սուլֆամետոքսազոլ+Տրիմետոպրիմ (սինոնիմներ՝ Բիսեպտոլ, Սուլֆատոն):

- Իզոնիկոտինաթթվի անալոգներ - Իզո-նիազիդ, Ֆտիվազիդ, Տուբազիդ, ПАСК:

- ԴՆԹ-տրոպ նիտրոֆուրանի, նիտրոիմի-դազոլի ածանցյալներ - Ֆուրացիլին, Ֆուրազոլիդոն, Մետրոնիդազոլ, Տինիդազոլ:

- ԴՆԹ և ՌՆԹ տրոպ խինոլոնների խումբ - Նալիդիկսաթթու, Նորֆլոքսացին, Օֆլոքսացին:

- Էներգետիկ մետաբոլիզմը խաթարող օքսիխինոլինի ածանցյալներ - Թիոսեմիկարբազոնի ածանցյալներ -Ֆարինգոսեպտ:

Հակավիրուսային պրեպարատների դասակարգումը

- Վիրուլոցիդ ՝ Օքսոլին, Տետրոֆեին (ազդում են արտաբջջային վիրիոնի վրա)

- Վիրիոնի ադսորբցիայի արգելակում - վիրուսային ռեցեպտորների կառուցվածքային անալոգներ (կեղծ ռեցեպտորներ)

- Վիրիոնի մերկացման արգելակում - ռեմանտադին

- Նուկլեինաթթվի ռեպլիկացիայի ճնշում - վիդարաբին, ացիկլավիր

- Վիրիոնի ինքնահավաքման ճնշում - մետիսազոն, (մարբորան)

- Ռետրովիրուսների հակադարձ տրանսկրիպտազայի ճնշում - Ազիդոթիմիդին, Դիդեզօքսիցիտադին

Հակաբիոտիկների ազդեցության պայմանները

- Հակաբիոտիկը պետք է թափանցի բջիջ

- Հակաբիոտիկը պետք է փոխազդի թիրախի հետ

- Հակաբիոտիկը օրգանիզմում պետք է պահպանի իր կառուցվածքը

Ռացիոնալ հակաբիոտիկաթերապիայի սկզբունքները

- Մանրէաբանական

- Ֆարմակոլոգիական

- Կլինիկական

- Համաճարակաբանական

- Դեղագործական