Հարգելի նամակագիր՝
Ձեր հարցերին պատասխանում Մանե Հակոբյանը՝
հոգեբանական գիտությունների թեկնածու,
հոգեբան խորհրդատու, հոգեվերլուծական հոգեթերապևտ

Մենք երաշխավորում ենք Ձեր նամակների բովանդակության գաղտնիությունը: Դրանք կհրապարակվեն միայն Ձեր թույլտվությամբ, բոլոր դեպքերում կպահպանվի անանունությունը, չեն հրապարակվի նամակագրին առնչվող անձնական այնպիսի տվյալները, որոնք կխախտեն նամակագրի անանությունը, ինչպես օր.՝ անունը, տարիքը, հասցեն, նամակում նշվող տարբեր այլ անձանց անուններ և այլն:

Ձեզ հուզող հարցերով կարող եք գրել նրան [email protected] հասցեով և զանգահարել (374 77) 798 758 հեռախոսահամարով:

Տղաս խաղամոլ է


Հարց.- Տղաս ազարտային խաղերի հանդեպ թուլություն ունի, վախենում եմ՝ խաղամոլ դառնա։ Նա ոչ մի վտանգ չի տեսնում, անգամ վիրավորվում է, երբ ակնարկում եմ մտավախությանս մասին։ Բայց նրա գործողությունները դրան են տանում։ Աշխատած ողջ գումարը վիճակախաղերի վրա է վատնում :Արդեն կախվածության մեջ է ընկել։ Ո՞րն է սրա պատճառը։

Կարինե 53 տարեկան


Հարգելի Կարինե - Մոլի խաղերից կախվածությամբ առավել հաճախ տառապում են այն անձինք, ում մոտ արտահայտված է բնավորության որոշակի մանկամտություն: Խաղամոլը մի երեխա է, ով հավատում է հրաշքի: Խաղամոլի անձի ներսում թաքնված է մի մեծ երեխա՝ մանկամիտ, ոչ հասուն մարդը:

Հոգեբանության մեջ խաղամոլության հարցի վերաբերյալ շատ տարբեր տեսակետներ կան: Կա կարծիք, որ կախվածությունը պայմանավորված է մարդու պայմանական ռեֆլեքսներով։ Համաձայն դրա՝ մարդու ցանկացած վարք պայմանավորված է այդ վարքին հաջորդող դրական կամ բացասական արձագանքներով:
Դրական արձագանքի դեպքում մարդը հակված է այդ վարքը կրկնել, բացասականի դեպքում՝ նա ձգտում է խուսափել այդ վարքից: Կախվածություն առաջանում է այն դեպքում, երբ վարքին հաջորդող դրական արձագանքները, քանակապես եւ ժամանակային առումով անորոշ են։

 Մոլի խաղեր խաղալիս մարդը երբեք չգիտի, թե երբ պարգեւատրում կստանա իր գործունեության համար։ Սպասման այդ անորոշությունը մարդուն գցում է կախվածության մեջ խաղից, մարդը անընդհատ կրկնում է գործողոթյունը, յան հույսով, որ այդ մի անգամը կհաջողի: Մարդը անընդհատ ուզում է խաղալ, որովհետեւ չգիտի, թե երբ կստանա այդ խոստացած պարգևը և նա մինչև ուժասպառ լինելը, կամ մինչև ողջ գումարը տարվելը շարունակաբար կրկնում է այդ գործողությունը։

Խաղամոլությունը հոգեբանական տեսակետից ուժեղ տագնապի և նույնքան ուժեղ հաճույքի արագ հերթակայող ապրում է:
Դա յուրատեսակ թմրադեղ է օրգանիզմի համար: Խաղամոլը խաղում է տագնապը փարատելու համար, բայց խաղի կանոնները այնպիսին են, որ այդ տագնապը ոչ միայն չի փարատվում, այլև ավելի է ուժեղանում: Քանի որ, մոլախաղերում մարդը երբեք չգիտե, թե երբ կհաղթի: Միաժամանակ՝ հաղթելու դեպքում, դա անսահման մեծ հաճույք է, որը մարդը ցանկանում է կրկին ու կրկին ապրել:

Ամենավատն այն է, որ տագնապի, շահելու հաճույքի և հաջորդող հուսահատության ապրումները անկառավարելի են: Մարդ չգիտի՝ իր վարքը յուրաքանչյուր անգամ ինչ արձագանք կստանա: Դրա արդյունքում նա հեշտորեն հայտնվում է հուզական կախվածության մեջ: Իհարեկ ոչ բոլոր մարդկանց է սա հատուկ:

Մոլախաղերից հուզական կախվածության մեջ ընկնելուն նպաստում են նաև անձի մանկամիտ գծերը: Մանկամիտ կարելի է անվանել այն մարդը, ով չի ընդունում իր սահմանափակությունը հնարավորի և կարելիի հարցում: Նա իերն համարում է ամենակարող մեկը, ում կարելի է ամեն ինչ:

Հոգեվերլուծական տեսակետից կախվածության հիմքում ընկած է մարդու սեփական ամենակարողության մանկամիտ դիրքորոշումը։ Խաղամոլը աներկբա հավատում է հրաշքի: Նա համոզված է, որ իր բախտը կբերի և նա կշահի այդ միլիոնը։ Ինչը իրականում շատ հազվադեպ է պատահում:
Հասուն մարդը հասկանում է, որ որևէ բանի հասնելու համար պետք է ջանքեր գործադրել: Խաղամոլն ուզում է ջանքեր չգործադրել, բայց շահել միլիոն: Այս մարդիկ ժխտում են իրականությունը: Խաղամոլության ինչպես նաև նաև ալկոհոլիզմի, թմրամոլության, խիստ սանձարձակ վարքի հիմքում ընկած է մարդու կողմից սեփական տագնապը անմիջապե գործողությամբ լիցքաթափելու միտումը: Սա մշանակում է, որ տագնապը չի անցնում մտածողության և հույզերի ոլորտ, չի ապրվում և վորլուծվում, դրան հաջորդող համարժեք, իրատեսական վարքով: Մարդը տագնապից ազատվելու համար ոչ թե մտածում է, այլ ուղղակիորեն գործում։

Խաղամոլությունից մարդուն ազատելու համար հոգեբանները աշխատում են տագնապայնության մակարդակն իջեցնելու և միաժամանակ անձին հասունացնելու ուղղությամբ: Եթե մարդու գիտակցությանը հասնի, թե ինչն է իրեն անհանգստացնում և որն է նրա տագնապի պատճառը, նա այլևս գործողության ձևով այն չի արտահայտի, այլ ձեռք կբերի տագնապը թուլացնելու առավել հասուն հոգեբանական մեխանիզմներ: