Չնայած մասնագետների հորդորներին, ծնողներն ամբողջ աշխարհում շարունակում են օգտագործել մանկական քայլակներ: Թվում է՝ քայլակները մի շարք առավելություններ ունեն, սակայն իրականում, դրանք կարող են վտանգավոր լինել, հատկապես, եթե երեխան թողնվի առանց վերահսկողության: Ավելին, քայլակը կարող է զարգացման խանգարումներ առաջացնել: 
 
Դրական կողմերը
 
6-12 ամսական երեխան ցանկանում է ինքնուրույն տեղաշարժվել: Քայլակը թույլ է տալիս երեխային ուղղահայաց դիրքով տեղաշարժվել սենյակում: Քայլակը զբաղեցնում է երեխայի  մի քանի ժամ շարունակ՝ ծնողներին այլ գործերով զբաղվելու ժամանակ թողնելով:
 
Ազդեցությունները
 
Երեխային անհրաժեշտ է ժամանակ անցկացնել հատակին՝ սողալ , գրոլվել, նստել և քայլել սովորելու համար: Քայլակը դանդաղեցնում է երեխայի զարգացումը՝ հետաձգելով նրա քայլելու և հավասարակշռություն պահելու ժամկետը: Քայլակը կարող է նույնիսկ ողնաշարի զաևգացման բարդություններ առաջացնել` ասիմետրինա, կամ մկանային դիսբալանս:
 
Անվտանգություն
Եթե ամեն դեպքում  ծնողները որոշել են քայլակ օգտագործել, անհրաժեշտ է մի շարք անվտանգության միջոցառումներ իրականացնել: Քայլակ պետք է օգտագործել միայն կարճ ժամանակահատվածով և դադարեցնել օգտագործումը, երբ երեխան կսկսի ինքնուրույն քայլել կամ նստել: Քանի որ քայլակը երեխային ավելի շարժուն է դարձնում, նրան պետք է վերահսկել և հեռու պահել էլեկտրական լարերից, մաքրող նյութերից, աստիճաններից և այլ վտանգավոր առարկաներից:
 
 
Աղբյուրը՝ Doctors.am