ճարպո՞տ, թե՞  խառը տիպի մաշկ   
       
Հաճախ սխալ խնամքի հիմնական պատճառն այն է, որ մենք չենք կողմնորոշվում՝ մեր մաշկն իսկապե՞ս ճարպոտ է, թե պատկանում է խառը տիպին:   "Խառը տիպ" ասելով՝ մասնագետները    նկատի ունեն այն մաշկը, որը ճարպոտվում է միայն ճակատի, քթի և կզակի հատվածում: Ոատի ամենից առաջ պետք է պարզել՝ ձեր մաշկի հատկապես որ հատվածում է ճարպային շերտ գոյանում, նոր միայն համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Սա պարզելու համար մի շատ պարզ մեթոդ կա. լվացվելուց 2 ժամ հետո մի քանի հատ ծխախոտաթուղթ վերցրեք և հպեք դեմքի տարբեր հատվածներին՝ ճակատին, քթին, այտերին և կզակին: Եթե թափանցիկ, յուղանման կետեր հայտնվեն բոլոր թդթերի վրա, ուրեմն ձեր մաշկը ճարպոտ է: Իսկ եթե ճակատի, քթի և կզակի վրա դրված թղթերը "յուղոտվել" են, իսկ այտերինը՝ ոչ, ուրեմն ձեր մաշկը պատկանում է խառը տիպին:
Եթե ծխախոտաթուղթ չունեք, նույնը կարող եք անել կոսմետիկական հատուկ անձեռոցիկներով՝ "ներծծիչներով":       
       
Ձեր մաշկը ճարպո՛տ է: Մի' հոաահատվեք

Մաշկի խնամքին վերաբերող կոսմետիկ միջոցներն այսօր այնքան շատ են, որ առանց չափազանցության՝ ցանկացած խնդիր կարելի է լուծել:Միայն թե պետք է ճիշտ ընտրություն կատարել, որպեսզի, ինչպես ասում են, "հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ դուրս չգա":   
       
 Լավ նորություն       
       
Թող տարօրինակ չհնչի, սակայն ճարպոտ մաշկ ունենալր ձեր առավելություններից մեկն է: Բանն այն է, որ չոր մաշկի դեպքում կնճիռներն ավելի վաղ են հայտնվում: Իսկ ահա ճարպոտ մաշկի լիպիդային թաղանթը հիանալի պաշտպան է արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունից: Բացի այդ, այն պաշտպանում է մաշկը ջրազրկումից, ինչը անխոաափելի է չոր մաշկի դեպքում:   
       
Սթրեսներն ու դեպրեսիաները բացասական ագդեցությտն են ունենում ցանկացած տիպի մաշկի վրա: Եղեք լավատես և փորձեք ամեն մի դատարկ բանից չփչացնել տրամադրությունը:
       
 Եթե պզուկը բորբոքվել է, մի' սեղմեք

Պարզապես հակամանրէային "մատիտով" պզուկը քողարկեք:   
Ամիսը 2 անգամ եթերային յուղերով և բույսեըի թուրմով շոգելոգանքներ արեք, ընդ որում՝ պրոցեդուրան պետք է տևի 15 րոպեից ոչ ավելի:   
       
Օգտվեք հատուկ ճարպոտ մաշկի համար նախատեսված դիմակներից. դրանց բաղադրության մեջ մտնում են հակաբորբոքիչ, հանգստացնող նյութեր:    

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am