Եթե Դուք օգտվում եք հակաբեղմնավորիչ միջոցներից` դեղահաբերից, պարույրից կամ այլ հորմոնալ միջոցներից, ապա դադարեցրեք դրանց օգտագործումը: Դաշտանի անկանոնության դեպքում անցեք պահպանակի, որպեսզի Ձեզ մոտ կարգավորվի դաշտանը: Դա պետք է կատարել ենթադրյալ հղիությունից 3-4 ամիս առաջ: Անհրաժեշտ է, որ կարգավորվի նորմալ դաշտանային ցիկլը` ձվազատումով: Եթե Դուք հղիացել եք հորմոնային դեղահաբերի օգտագործման ժամանակ, խորհրդակցեք բժշկի հետ:
Բեղմնավորման համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները`
- նորմալ զարգացած արգանդ,
- ձվարաններ` նորմալ ձվազատումով,
- անցանելի արգանդափողեր,
- կենսունակ սպերմա,
- ապերմատոզոիդների համար թափանցելի արգանդավզիկի լորձ:
Այդ պայմանների ապահովման և բեղմնավորման համար անհրաժեշտ է կնոջ և տղամարդու նորմալ զարգացած և գործող սեռական համակարգը: Բեղմնավորման ունակ ձվաբջջի զարգացումը տեղի է ունենում կանանց սեռական գեղձերում` ձվարաններում: Տղամարդու սեռական գեղձերում` ամորձիներում է տեղի ունենում բեղմնավորելու ունակ արական սեռական բջիջիների` սպերմատոզոիդների զարգացումը:
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am