Հղիությանը կինը պետք է պատրաստ լինի թե ֆիզիոլոգիապես, թե հոգեպես. սա կարևոր նախապայման է նորմալ հղիության և առողջ  մանկիկ ծնելու   համար:

Բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգներն  հաշվի առնելով  օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները,  նախընտրելի են համարում 18 տարեկանից հետո հղիանալը:
Մանկաբարձ-գինեկոլոգներն ասում են, որ 18 տարեկանից հետո  օրգանիզմը, բոլոր տեսակի հորմոնալ և աճային գործընթացները ավարտելուց հետո, արդեն  ի վիճակի կլինի հղիությանը:
Դեռ չկազմավորված օրգանիզմում վաղաժամ մայրությունը կարող է առաջացնել   բազմաթիվ խնդիրներ, ինչպես վիժումը, հղիության վաղաժամ ընդհատման անհրաժեշտությունը, ինչպես նաև պտղի հասունացման հետ կապված խնդիրներ և այլն:

Մասնագետները մայրանալու համար որպես ամենաօպտիմալ տարիք նշում են 18-20-ը:

impokrik.am