Նորածնի նման նուրբ, մետաքսի նման փափուկ, ադամանդի նման փայլուն: Ցանկացած կին երազում է նման մաշկ ունենալ: Այսօր անհնարին ոչինչ չկա: Հարթել կարելի է ցանկացած խնդիր, եթե ճիշտ հոգ տանեք դեմքին:   
       
"Պրոբլեմային մաշկ" ասելով՝ կոսմետոլոգներն ու մաշկաբանները սովորաբար հասկանում են գեր ճարպարտադրությամբ, ծակոտկեն, բազմաթիվ ճարպաբշտիկներով ծածկված մաշկը:   
Գվխավորն այս բոլոր տհաճ երևույթների դեմ պայքարել կարողանալն է և հիշելը, որ պրոբլեմային մաշկը հատուկ խնամք և ուշադրություն է պահանջում:       
       
ճարպաբշտիկները տարբեր են լինում   
       
Տափակ ճարպաբշտիկների տակ ճարպագեղձերի տարբեր հիվանդություններ կարող են թաքնված լինել: ճարպագեղձերի արտադրող ճարպային արտազատուկը կուտակվում է դեմքին, պարանոցի, թիկունքի և կրծքավանդակի մաշկի տակ: Ծակոտիները փակվում են, իսկ դրանց մեջ անցած վարակը բորբոքում է առաջացնում: Բժիշկները նման բորբոքումն անվանում են ակնե: Այն առաջացնող պատճառները բազմազան են.       
       
Օրգանիզմում հորմոնալ հավասարակշռության փոփոխություն: Այն կարող է պաթոլոգիական լինել. օրինակ՝ ձվարանների հիվանդությունների դեպքում, կամ ֆիզիոլոգիական՝ դաշտանացիկլից առաջ, պատանիների և աղջիկ ների մոտ՝ անցումային տարիքում, ինչպես նաև միջին տարիքի կանանց մոտ:       
       
- Սննդամարսողական օրգանների նորմալ աշխատանքի խանգարում (հաճախակի՝ աղեստամոքսային ուղու, հատկապես՝ փորկապություն), լյարդի հիվանդություններ:       
       
- Քաշի կտրուկ նվազում (10 կգ-ից ավելի):       
       
- Սթրես, երկարատև նյարդային լարվածություն:       
       
- ժառանգաբանական գործոն:   
       
- Արևի տակ երկար մնալը, ուլտրամանուշակագոյն ճառագայթները խթանում են ճարպագեղձերի աշխատանքը և ճնշում են մաշկի իմունային պաշտպանությունը:       
       
- Տարվա եղանակների և կլիմայի փոփոխությունը:       
       
Սեքսուալ ճարպաբշտիկներն առաջանում են դաշտանացիկլի օրերին մինչև 30 տարեկան աղջիկների և կանանց մոտ, երբեմն նաև ավելի մեծ տարիքում: Տեղակայվում են դրանք կզակին, այտերին,    պարանոցին: Անցնում են իրենք իրենց:   
Այնուհետև հաջորդ ցիկլից առաջ նորից    հայտնվում են: Պայքարի միջոցը հիգիենան է և կանխարգելումը:   
       
"Սանրված" ճարպաբշտիկները (շագանակագույն կեղևով ոսպի մեծության մանր հարթ հանգույցներ) դեմքի մաշկի ճարպածորանների գրգռման ւսրդյունք են (չի կարելի ձեռք տալ դրանց):   
Ձեռքերից և մաշկի վարակված հատվածներից մանրէները տարածվում են ամբողջ դեմքով մեկ, վարակում են ծակոտիները և նոր ճարպաբշտիկներ են առաջացնում:   
Նման երևույթները դեմքի վրա երկար են պահպանվում: Դրանցից հետո պիգմենտավոր սպիներ կամ կապտավուն կետեր են մնում: Եթե չեք ուզում նման ճարպաբշտիկներ ունենալ, մի՛ ձեռք տվեք դեմքին:   
       
Դեղորայքային ճարպաբշտիկները նման են սովորական ճարպաբշտիկային ցանին և ի հայտ են գալիս որոշ դեղորայքւսյին պատրաստուկներ ընդունելիս, որոնք մասնավորապես պարունակում են յոդ, բրոմ, քլոր, հորմոններ, վիտամին D:   
Դրանք շատ հասարակ բուժում ունեն, պարզապես պետք է դադարեցնել այլ դեղորայքի ընդունումը:   
       
Պրոֆեսիոնալ ճարպաբշտիկներն առաջանում են նրանց դեմքերին, ովքեր աշխատում են թունավոր նյութերի հետ, որոնք գրգռում են մաշկը, փակում ծակոտիները: Բորբոքվում են ճարպագեղձերը, առաջանում են ճարպաբշտիկներ:   
Առավելւսգույնս փակեք մաշկը, ձեռքերով մի՛ հպվեք դեմքին, հաճախ լվացվեք:   

Պատանեկան ճարպաբշտիկները ոչ մեծ կարմիր պզուկներ են, որոնց ծայրերին երբեմն շատ փոքրիկ թարախակույտեր են գոյանում: Տարիքի հետ դրանք     անհետ անցնում են, եթե իհարկե պահպանվում են հիգիենայի բոլոր կանոնները:   
Բուժման մոտեցամները (այդ մասին չի կարեփ մոռանալ) պետք է խիստ անհատական լինեն: Այդ պատճառով էլ միայն ընդհանուր հանձնարարականներ    կարող ենք գրել, որոնք օգտագործում են ակնեի բուժման համար ամբողջ աշխարհում:       
       
- Ամենից առաջ մաքրեք մաշկը (լավ կլինի այդ պրոցեդուրան կատարել գեղեցկության սրահներում):

 Հիշե՚ք. մաշկը չի կարեփ կոսմետիկ մաքրել էկզեմայի, հերպեսի, էպիլեպսիայի, հիպերտոնիկ հիվանդության, բրոնխիալ ասթմայի դեպքում:       
       
- Մաշկը մշակեք հատուկ քսուքով, որի բաղադրության մեջ ցինկաթթու, ասլիցիլաթթու, իխտիոլ և դեղաբույսերի թուրմեր կան:

Երբ դեմքը կարմրում է
       
Ճարպաբշտիկների մի տեսակ ես գոյություն ունի, որր բարոյական և ֆիգիկական
տառապանքներ է բերում: Իրոք, բավական տհաճ է մակերեսային լայնացած մաշկանոթներով կարմիր դեմք ունենալը: Որպես կանոն՝ նման ցանն առաջանում է 35-ամյա կանանց մոտ, բայց հանդիպում է նաև երիտասարդ տարիքում: Սկգբից զգացմունքային սթրեսների և արտաքին միջավայրի տարբեր գործոնների ազդեցության հետևանքով դեմքի լայնացած անոթները "վառվում են": ժամանակի ընթացքում մակերեսորեն տեղակայված անոթները կորցնում են առաձգականությունը և սկսում են ակտիվորեն ճյուղավորվել:
Կարմրած մաշկը "զարդարվում է" նաև կարմիր երակաճյուղերով:
Նման ցանի դեպքում իրավիճակը չխորացնելու համար անհրաժեշտ է.   
       
- խուսափել այն բոլոր գործոններից, որոնք կարող են դեմքի մաշկի արյան հոսքն
արագացնել (արևի տակ, քամուն, սառնամանիքին դրսում երկար մնալը):   
       
- խուսափել դեմքի մաշկի ջերմային պրոցեդուրաներից, մերսումներից:   
       
- բացառել սուր համեմանքներով ուտելիքները:

 

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am