Մարդու պապիլոմայի վիրուսը (HPV) սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է, որն ախտահարում է արտաքին և ներքին սեռական օրգանները: Ախտահարումն արտահայտվում է կոնդիլոմաների (պտկիկային գերաճ) տեսքով, որոնք տարբեր տեղակայում են ունենում, կարող է ախտահարել արգանդի վզիկը՝ առաջացնելով քաղցկեղ, քանի որ պապիլոմայի որոշ տեսակներ ուռուցքներ առաջացնելու հատկություն ունեն:Շատ հազվադեպ դեպքերում այս վիրուսը կարող է փոխանցվել բժշկական անփութության արդյունքում, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ՝ մորից երեխային:

Արդյո՞ք պապիլոմայի վիրուսի առկայությունը վտանգավոր է

Ապացուցված վտանգ կա, որը պայմանավորված է պապիլոմայի տիպերով:

Գոյություն ունի վիրուսի մոտ 30 տիպ, որոնցից մի քանիսն ունեն բարձր օնկոգենություն, այսինքն՝ կարող են առաջացնել արգանդի վզիկի քաղցկեղ: Դրանք են HPV 16, HPV 18, HPV 45, HPV 36 տիպերը:

Ինչպե՞ս է դրսևորվում պապիլոմա վիրուսը

✔քոր և այրոց սեռական օրգանների հատվածում
✔գոյացություններ արտաքին սեռական օրգանների և հետանցքի հատվածում
✔հեշտոցային արտազատումներ
✔ցավեր՝ սեռական հարաբերություններից առաջ, ընթացքում և հետո
✔միզարձակման խանգարումներ

Պապիլոմայի վիրուսը երբեմն կարող է չարտահայտվել որևէ նախանշանով: Այն կարող է ուղեկցվել նաև այլ սեռակավարակների կամ գինեկոլոգիական հիվանդությունների հետ:

Խորհուրդ. HPV 16, HPV 18 ունեցող կանայք տարին երկու անգամ պետք է պրոֆիլակտիկ բուժզննում անցնեն:

Գինեկոլոգի մոտ հետազոտությունը եւ թեստերը թույլ կտան պարզել պապիլոմայի վիրուսի առկայությունն ու տեսակը և ստանալ համապատասխան բուժում: Հիշեք, որ պապիլոմայի վիրուսն անհնար է ընդմիշտ հեռացնել օրգանիզմից, սակայն կանդիլոմաները կարելի է դեստրուկցիայի ենթարկել:


Աղբյուրը՝ Doctors.am