Հոգեբանը մասնագետ է, որը զբաղվում է մարդկային անձի հետազոտությամբ և դասակարգմամբ, միջանձնային հարաբերությունների ուսումնասիրմամբ և անձի վարքը ուղղելով: Հոգեբանը չի նշանակում դեղամիջոցներ:


Հոգեբանի նկարագիրը կազմող բնութագրերը միայն նրա անձնային որակներով չեն սպառվում։ Թերապևտիկ ներգործության առումով կարևոր են նրա կերպարի բաղկացուցիչ մասերը կազմող այլ բնութագրեր ևս։
Կարևոր է, թե ինչպիսի հաստատությունում է հոգեբանը ձեռք բերել իր որակավորումը, որքանո՞վ է հեղինակավոր այդ հաստատությունր։
Ինչպիսի՞ հաստատությունում է նա աշխատում ներկայումս, որքանո՞վ է հեղինակավոր այդ հաստատությունը՛ ինչպիսի՞ կոչումներ և մասնագիտական իրազեկությունը հավաստող փաստաթղթեր ունի նա։
Որոշ հոգեբաններ իրենց աշխատասենյակներում մասնագիտական իրազեկությունը հավաստող դիպլոմներ ու վկայագրեր են փակցնում։


Հոգեբանի կերպարը նկարագրող բնութագրերի մյուս խումբը նրա մասնագիտական հատկանիշներն են:

Պրոֆեսիոնալիզմի առկայությունն անհրաժեշտ է թերապիայի արդյունավետության համար, դրա նախապայմանն է։ Այցելուի վրա թողած ազդեցության առումով, սակայն, այս խմբի տեսակարար կշիռն աննշան է, քանի որ այցելուների ճնշող մեծամասնությունր չի կարող դատողություններ անել կոնսուլտանտի մասնագիտական կարողությունների, նրա վարպետության աստիճանի մասին։ Դրա համար այցելուն պետք է քաջատեղյակ լինի այդ բնագավառին և կոնսուլտանտի մասնագիտական գործունեության նրբություններին։


Հոգեբանի նկարագիրը կազմող բնութագրերի մյուս խումբը նրա զուտ ակնային հատկանիշներն են, որոնք այցելուի հետ փոխհարաբերություններում մղվում են առաջին պլան։ Միանգամից շեշտենք, որ փոխհարաբերություններում վճռորոշ է ոչ թե կոնսուլտանտի իրական անձը, նրա իրական կերպարը, այլ այդ կերպարի ընկալումն այցելուի կողմից։


Այցելուի մոտ նախնական դիրքորոշումների առկայությունը հաճախ հանգեցնում է այն բանին, որ հոգեբանի կերպարն ընկալվում է բավական կոպիտ աղավաղումներով։
Այսպես՝ իր հասցեին քննադատություն սպասող մարդը բարյացակամ ժպիտը կարող է ընկալել որպես քմծիծաղ, ինքն իրեն թերագնահատող մարդն իր հասցեին ուղղված խրախուսանքի և գովեստի խոսքերն ընկալում է որպես կեղծ մխիթարանք, օբյեկտիվորեն չեզոք դիտարկումր կարող է ընկալել որպես խոցելու և նվաստացնելու նպատակով արվող դիտողություն և այլն։ Ընկալման աղավաղումները նվազեցնում են հաղորդակցման արդյունավետությունը, որի հետևանքով փոխհարաբերություններում բազմաթիվ արգելքներ ու դժվարություններ են առաջանում։


Հոգեբանի կողմից ցուցաբերվող վերաբերմունքի մեջ օգնելու ցանկությունն ու պատրաստակամությունը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Թերապևտիկ փոխհարաբերություններում առաջին հերթին հենց դա է ընկալվում և գնահատվում այցելուի կողմից։
Անկախ նրանից, թե այցելուներն ինչպիսի պրոբլեմներով են դիմում կոնսուլտանտներին, թերապիայի նախնական փուլերում նրանց առավելապես հուզողը լինում է հոգեբանի վերաբերմունքն իրենց նկատմամբ։


Այցելուների ճնշող մեծամասնությունը կոնսուլտանտից սպասում է, որ նա կարողանա զուտ մարդկայնորեն հասկանալ իրենց, աջակցություն դրսևորի, հանդես բերի կարեկցանք, սփոփի և հանգստացնի իրենց, ասել է թե՝ կոնսուլտանտի սուբյեկտիվ վերաբերմունքը նրանց համար առաջնային նշանակություն ունի։ Այս հանգամանքը հաստատվում է նաև հետազոտություններով։  
 
Մասնագիտական պիտանիության առումով կոնսուլտանտի անձին ներկայացվող առաջին պահանջը բարոյաէթիկական պոտենցիալ ունենալն է։ Թերապևտիկ տեխնիկաներին և տեսությանը շատ լավ տիրապետելը կամ ցանկացած այլ բան գործին ոչ մի օգուտ չեն տա, եթե կոնսուլտանտի մոտ բացակայի օգնելու ցանկությունն ու պատրաստակամությունը:


Հոգեբանի անձին ներկայացվող երկրորդ պահանջը ինտիմ-անձնական կյանք ունենալն է։ 
Ինտիմ-անձնական նշանակալի փոխհարաբերությունների բացակայության հետևանքով առաջանում է կենտրոնացածություն սեփական անձի վրա, որր խանգարում է արդյունավետորեն աշխատել այցելուների հետ,  նաև  փորձ ունենալն անհրաժեշտ է այդ ոլորտի հետ կապված պրոբլեմներ ունեցող այցելուներին լավ հասկանալու համար։ Բացի այդ, անձնական նշանակալի փոխհարաբերությունների բացակայության հետևանքով կոնսուլտանտն իր այցելուներին անգիտակցորեն կարող է դիտարկել որպես այդպիսի փոխհարաբերությունների պոտենցիալ զուգընկերներ։ Նրա և այցելուների միջև հուզական կապվածություն կարող է առաջանալ, որը պրոֆեսիոնալ փոխհարաբերություններին այլ, զուտ անձնական երանգ և ուղղվածություն կհաղորդի։
Այդօրինակ կապվածությունները կոնսուլտատիվ փոխհարաբերությունները դարձնում են սուբյեկտիվ, կասեցնում և արգելակում են թերապևտիկ փոխհարաբերությունների ծագումն ու զարգացումը։ 


Հոգեբանը պետք է լավ ճանաչի իր անձը, իմանա իր ուժեղ և թույլ կողմերը։ Սեփական պրոբլեմների իմացությունը թույլ է տալիս խուսափել նույնատիպ պրոբլեմներ ունեցող այցելուների հետ աշխատելիս, որն արդյունավետ չէ։
Հոգեբանը պետք է լավ իմանա, թե հատկապես ինչից է նա զզվանք զգում, մարդկային ինչպիսի հատկանիշներ և դրսևորումներ են, որոնք նա չի հանդուրժում, ինչպիսի մարդիկ, փոխհարաբերություններ ու իրավիճակներ են իր համար անընդունելի։
Դա նրան հնարավորություն է տալիս գիտակցել սեփական պաշտպանական և հակատրանսֆերենտ հակազդումները և վերահսկել դրանք, քանի որ այդ հակազդումները թերապիային խոչրնդոտող հիմնական իրողություններն են։  Նա պետք է հնարավորինս լավ տիրապետի և հղկի սեփական անձը, որը տվյալ դեպքում նրա աշխատանքի գործիքն է։
Սեփական անձի ճանաչումը, փոխհարաբերություններում իրեն բնորոշ ոճն իմանալը հոգեբանին թույլ են տալիս աշխատանքի ժամանակ ընտրել այնպիսի մեթոդներ ու տեխնիկաներ, որոնք առավելապես համապատասխանում են իր անձին։ Նման դեպքերում աշխատանքն ավելի արդյունավետ է լինում։


Հոգեբանի մասնագիտական կարևորագույն հատկանիշներից մեկր զգայուն լինելն է, էմպաթիայի ընդունակությունը։ Դա անհրաժեշտ է ինչպես այցելուին հասկանալու համար:  Շատ կարևոր է նաև թերապիայի ընթացքում սեփական զգացումների ու ապրումների անմիջական գիտակցումը՝ (ռեֆլեքսիայի ընդունակությունը)՝ դրանք վերահսկելու և թերապիայի նպատակներին ծառայեցնելու համար։


Այցելուի նկատմամբ ընդունող վերաբերմունքը թերապիայի արդյունավետության կարևորագույն նախապայմանն է։ Ակնհայտ է, որ այցելուն ներքուստ րնդունելու համար կոնսուլտանտր պետք է ներքուստ ընդունի իր իսկ անձը : Ինքն իրեն (ուրիշներին) ներքուստ ընդունելն ամենևին չի նշանակում չտեսնել սեփական (ուրիշների) անկատարությունն ու թերի կողմերը։ Դա պարզապես նշանակում է հրաժարվել դատապարտելուց, օբյեկտիվ, անկանխակալ կերպով վերաբերվել իրեն և ջանքեր գործադրել առկա անկատարությունների վերացման համար։
Հոգեբանը պետք է կարողանա զսպել ոչ միայն իր անմիջական պոռթկումները, այլև ցանկացած հուզական հակազդումները, իմպուլսիվ մղումները, վերահսկի դրանք և ենթարկի թերապևտիկ նպատակների ձեռքբերմանը։   Այցելուի հետ հուզական օպտիմալ դիստանցիայի պահպանումը թերապիայի առավել դժվար խնդիրներից մեկն է, որ պետք է կարողանա լուծել կոնսուլտանտը։ Բարոյաէթիկական բնույթ կրող հուզական հակազդումները (կարեկցանք, սփոփում, հանգստացում) միշտ չէ, որ նպաստավոր են թերապիայի առումով:


Թերապևտիկ փոխհարաբերություններն անհնար են առանց վստահության, որն այցելուն պետք է տածի հոգեբանի նկատմամբ։ Վստահելի լինելու համար կոնսուլտանտր պետք է լինի հետևողական, իր դատողություններում և գործողություններում հակասականություն չդրսևորի, լինի ճշտապահ և ճշտակատար, պահպանի զրույցների գաղտնիությունը, հարգի այցելուի ինքնավարությանը և անկախությունը, հավատա այցելուի ուժերին և դժվարությունները հաղթահարելու կարողությանը։  Այլ կերպ ասած,հոգեբանը  բնականոն, անկեղծ, ոչ շինծու վարքագիծ պետք է ունենա։ Ձևական, ոչ անկեղծ վարքագծի ցանկացած դրսևորում կնկատվի զգայուն այցելուի կողմից։


Հոգեբանի անձը պետք է լինի հնարավորին չափ հասուն։ Նա պետք է կարողանա պատասխանատվություն ստանձնել սեփական վարքի և զոհողությունների համար, կարողանա իրատեսական նպատակներ դնել իր առջև, գիտակցի իր սահմանափակությունը։


  Սկսնակ կոնսուլտանտները նախրնտրում են աշխատել այնպիսի այցելուների հետ, որոնք անձնային առումով նման են իրենց (մենք ավելի հեշտ ենք հասկանում այն մարդկանց, ովքեր նման են մեզ):