Հոգեբան բառը հոգեբանություն բառի ածանցյալն է, որը կազմված է երկու բառերից՝ հոգի և բանել՝ գիտություն: Դա գիտություն է հոգու՝ մարդու հոգեկան գործունեության, օրինաչափությունների և զարգացման առանձնահատկությունների մասին: Դա այն գիտելիքներն ու փորձն է, որն այսօր ներկայացնում է գիտությունը, "մարդկային հոգու գաղտնիքների" մասին՝ ինչպես է զարգանում, ձևավորվում և գործում հոգեկանը, ինչ պատճառով են առաջանում այս կամ այն շեղումները և խնդիրները:

Հոգեթերապիա բառը նույնպես կազմված է երկու բառերից՝ հոգի և թերապիա - բուժում: Սա հոգեկանի տարբեր կողմերի վրա ազդելու մեթոդներն ու միջոցներն են, որպեսզի վերականգնեն նրա նորմալ գործունեությունը:

Եվ այսպես, հոգեբանը ամեն ինչ գիտի հոգեկան աշխարհի մասին, իսկ հոգեթերապևտը բուժում է հոգեկանը:

Հոգեթերապիան բաժանվում է երկու ուղղությունների՝

- կլինիկական հոգեթերապիա, որն ուղղված է հոգեկան, նյարդային և հոգեմարմնական հիվանդությունների բուժմանը;
- անձնային ուղղվածության հոգեթերապիա, որի խնդիրն է կայանում օգնել մարդուն փոխելու իր վերաբերմունքը իր և սոցիալական շրջապատի նկատմամբ, բարձրացնելո մարդու իրավասությունը միջանձնային հարաբերություններում և կատարելագործելու նրա ինքնաճանաչման և ինքնակարգավորման գործընթացները:

Ավելի հեշտ ասած, կլինիկական հոգեթերապիան օգնում է ազատվել լուրջ հոգեբանական պրոբլեմներից՝ այնպիսին, ինչպիսիք են վախերը, դեպրեսսիաները, նյարդային և հոգեմարմնական շեղումները: Անձնային ուղղվածության հոգեթերապիան հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչել ինքն իրեն, իր փոխհարաբերությունները մտերիմների, ընկերների և գործընկերների և ընդհանրապես կյանքի հետ՝ ուրախ է այն թե ծանրացնող:

Ահա թե ինչու նման իրավիճակներում ավելի լավ կօգնի բարձրագույն կրթությամբ գրագետ հոգեթերապևտը: Հաճախ հիվանդին օգնելու առաջարկություն են անում այսպես կոչված "հոգեբանները", ովքեր ավարտել են 2-3 ամսյա դասընթացներ մի որևե հումանիտար կամ ավելի վատ՝ տեխնիկական ԲՈւՀ-ում, հասարակական կազմակերպությունում և այլն: Հոգեթերապևտը, դա առաջին հերթին մասնագետ է, ով տիրապետում է ընդհանուր բժշկական գիտելիքների, ունի հոգեթերապևտիկ պատրաստվածություն, և իհարկե լավ տիրապետում է բժշկական հոգեբանությանը:

Հոգեթերապիան ենթադրում է՝

- Այցելուի հոգեբանական խնդրի լուծում՝ պատճառները այլ ոչ միայն արտահայտումները:
- Այցելուի անձնային աճ՝ նրա մոդելի սահմանափակումների հանում, կոնֆլիկտների հարթում:
- Ընդհանուր բժշկական հայացք այցելուի խնդրի վրա, քանի որ մի շարք հարցեր կարող են վերաբերվել մարմնային հիվանդությունների:
- Անհրաժեշտության դեպքում, այցելուի համաձայնությամբ, ինդիվիդուալ սխեմայով ֆարմոկոլոգիական դեղամիջոցների (տրանկվիլիզատորներ, հակադեպրեսսանտներ, քնաբեր, նոոտրոպ, նեյրոլեպտիկներ և այլն) նշանակում:
- Այցելուի հսկողություն (հեռակա կամ լիաժամկետ) մինչև լրիվ կազդուրումը, կամ վիճակի զգալի լավացումը:

psyhelp.am