Տանջալի օրից հետո անհրաժեշտ է մի լավ լիցքաթափվել: Ի դեպ, հանգստանալու կարիք են զգում նաև ոտքերը: Օրվա վերջում գոնե 30 րոպե հատկացրեք ձեր ոտքերին և հոգ տարեք դրանց մասին:   
       
Ամենամեծ ծանրաբեռնվածությունը ողջ օրվա ընթացքում բաժին է ընկնում մարմնի հատկապես այդ մասին: Նույնիսկ եթե դուք վազորդ չեք, աշխատանքից տուն հետադարձի ճանապարհը, ինչպես նաև աշխատավայրում անընդհատ վազվզելը բավական է, որպեսզի ոտքերը հոգնեն: Իսկ եթե դրան ավելացնենք երեկոյան զբոսանքը և հաշվի առնենք այն հանգամանքը, որ դուք միշտ չէ, որ հարմարավետ կոշիկներով եք լինում՝ հաճախ հարմարավետությունը զոհաբերելով հանուն նորաձևության և գեղեցկության, ապա կարելի է հասկանալ, թե խեղճ ոտքերն ամեն օրվա վերջում ինչպիսի "հոգնատանջ" վիճակում են լինում:   
       
Նույնիսկ եթե դուք մշտապես հանգիստ    կոշիկներ եք հագնում, միենույնն է, ոտքերին անհրաժեշտ է «երես տալ» ամենօրյա երեկոյան լոգանքներով՝ բույսերի լուծամզվածքների կամ տարբեր յուղերի հավելումներով, իսկ յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ հարկավոր է ամբողջական պեդիկյուր անել, որն իր մեջ ներառում է ոտքերի համար նախատեսված փաթաթած դիմակներ դնելու արարողությունը:   
       
Ի դեպ, բույսերի լուծամզվածքով լոգանքները սնկային հիվանդությունների հոյակապ   
կանխարգելիչ միջոցներ են:

 

 

Աղբյուրը` doctors.am